News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Բուլղարիայի խորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնության տրամադրմանը։

Դռնփակ նիստում օրենսդիրները քվեարկել են Ուկրաինային «երկիր-օդ» դասի անսարք հրթիռներ մատակարարելու հարցը ռուսական ՀՕՊ Ս-300 համակարգերի եւ փոքր տրամաչափի ավտոմատ զենքի զինամթերքների համար, որոնք դուրս են գրվել ներքին գործերի նախարարության կողմից, տեղեկացրել է ԲՏԱ պետական լրատվական գործակալությունը։

Ռազմական փորձագետները հայտնել են, որ հրթիռներն անհնար է նորոգել Բուլղարիայում, բայց Ուկրաինան ունի դրանց նորոգման կամ պահեստամասերի օգտագործման անհրաժեշտ հզորություններ։

Պաշտպանության նախարար, ծովակալ Էմիլ Եֆտիմովը օրենսդիրներին հավաստիացրել է, որ տրամադրվող զենքը վնաս չի պատճառի Բուլղարիայի պաշտպանունակությանը։ «Մենք մտադիր չենք (Ուկրաինային) հանձնել Ս-300 հրթիռների ամբողջ համալիրը, քանի դեռ փոխարինող չենք գտել»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայի կանցլերը Ուկրաինային հետագա աջակցություն է խոստացել
Նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին․․․
Ուկրաինան կտրուկ կավելացնի զենքի ու զինամթերքի արտադրությունը
Հիմնական ուշադրությունը կհատկացվի ՀՕՊ համակարգերի արտադրությանը
Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինան կես տարում մարտի դաշտում ավելի քան 125 հազ․ մարդ է կորցրել
Ռուսաստանցի զինվորականները կշարունակեն ակտիվ պաշտպանություն իրականացնել
Զելենսկի. Ես պատրաստ եմ ընտրություններ անցկացնել, բայց ուկրաինացիների մեծ մասը դեմ է դրան
Նախագահը նշել է, որ ճնշում չի զգում իր դաշնակիցների կողմից
Ուկրաինայում կարգավորման համար տանգո է պետք, իսկ Արևմուտքը բրեյքդանս է պարում. Լավրով
Նա նշել է, որ Ռուսաստանը մինչև այժմ Կիևից և «իր տերերից» քաղաքական գործընթացին անցնելու պատրաստակամության մասին ազդանշաններ չի տեսնում...
Համաշխարհային բանկն Ուկրաինային տրամադրել է 1,2 միլիարդ դոլարի վարկ՝ երաշխավորված Ճապոնիայի կողմից
Միջոցներ են հատկացվել «Ուկրաինայի ամենախոցելի բնակչության» համար սոցիալական աջակցության 29 ծրագրերին աջակցելու համար...
Ամենաշատ