News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բիզնես-առաջնորդները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին կոչ են անում պահպանել մարդու իրավունքներն Արցախում։ Նրանք Ալիեւին նամակ են ուղարկել, որում, մասնավորապես, ասվում է. «Որպես համաշխարհային բիզնես-առաջնորդներ՝ մենք խորապես անհանգստացած ենք անկայուն եւ վատթարացող պայմաններով, որոնցում ապրում են մարդիկ Արցախում, որոնցից շատերը էթնիկ հայեր են։

Մենք կոչ ենք անում ձեր կառավարությանը հետեւել տարածաշրջանի բոլոր բնակիչների մարդու հիմնարար իրավունքներին, ինչպես նշված է Միավորված Ազգերի Կազմակերպության Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում եւ մարդու իրավունքների մասին միջազգային այլ օրենքներում։

Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի երկարաժամկետ տնտեսական շահերից է բխում լարվածության թուլացումը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը հավատարմության ցուցադրումը՝ ի տես միջազգային մասնավոր սեկտորի եւ ներդրումային հանրույթի։

Լաչինի միջանցքի լայնորեն քննարկվող ադրբեջանական շրջափակումը, որը մի քանի ամիս տեւեց, արդեն զրկել է տեղի բնակչությանը պարենից եւ հիմնական դեղերից, ինչպես նաեւ սահմանափակել ազատ տեղաշարժը՝ ավելի քան հարյուր հազար մարդու ավելի ծանր դրության մեջ դնելով։

Բռնության վերջին թեժացումը եւ ձեր շարունակվող հրաժարումը՝ թույլ տալ, որ միջազգային դիտորդներ գան եւ բավականաչափ հումանիտար օգնություն հասնի, էլ ավելի է ուժեղացրել  մտավախությունները տեղի բնակչության անվտանգության առումով։ Շատ մարդիկ, այդ թվում տարեցներ, խոցելի մարդիկ եւ երեխաներ, այժմ փախչում են եւ հեռանում իրենց տներից՝ անվտանգություն փնտրելով, քանի որ հումանիտար ճգնաժամը շարունակվում է։

Ադրբեջանում եւ ամբողջ աշխարհում աշխատող ձեռնարկությունները պատասխանատվություն են կրում բիզնեսի ոլորտում՝ ՄԱԿ սկզբունքներին համապատասխան, մարդու իրավունքների առումով եւ պարտավորվում են հարգել մարդու իրավունքներն իրենց գործունեությունում եւ գործնական հարաբերություններում, ներառյալ հարաբերությունները կառավարությունների հետ։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը կատարել իր պարտավորությունները, որոնք ներկայացված են միջազգային իրավունքում, որպեսզի բոլոր մարդիկ Արցախում կարողանան ապրել խաղաղ եւ անվտանգ, առանց խտրականության եւ անմարդկային վերաբերմունքի ու արժանապատվության նսեմացման սպառնալիքի, եւ ունենան ազատ տեղաշարժվելու հնարավորություն։ Նրանց անվտանգությունը, արժանապատվությունը եւ ազատությունը պետք է պաշտպանված լինեն»։

Նամակը ստորագրել են.

Փոլ Փոլման, ՄԱԿ Գլոբալ պայմանագրի փոխնախագահ եւ Unilever-ի նախկին գլխավոր տնօրեն

Ռիչարդ Բրենսոն, Virgin Group-ի հիմնադիր

Յեսփեր Բրոդին, The B Team-ի նախագահ

Շարան Բերոու, Արհմիությունների միջազգային համադաշնության նախկին գլխավոր քարտուղար

Քրիստիանա Ֆիգերս, Global Optimism-ի գործընկեր-հիմնադիր եւ 2020 առաքելության կազմակերպիչ

Անդրե Հոֆման, Roche Holding AG-ի փոխնախագահ

Արիանա Հաֆինգտոն, Thrive Global-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն

Մո Իբրահիմ, Celtel-ի հիմնադիր, Satya Capital Ltd-ի նախագահ, ինչպես նաեւ Մո Իբրահիմի հիմնադրամի հիմնադիր եւ նախագահ

Իզաբել Քոհեր դը Լեյրիթց, Blunomy-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն, Engie-ի նախկին գլխավոր տնօրեն

Էնդրյու Լիվերիս,  Dow Chemical-ի պատվավոր նախագահ եւ նախկին գլխավոր տնօրեն

Հիրո Միզունո, ՄԱԿ հատուկ բանագնաց նորարարական ֆինանսների եւ կայուն ներդրումների գծով, Ճապոնիայի պետական թոշակային եւ ներդրումային ֆոնդի նախկին գործադիր տնօրեն

Թորբեն Մյոգեր Պեդերսեն, CIP հիմնադրամի նախագահ եւ Կոպենհանգենի բիզնեսի դպրոցի նախագահ

Խուան Կառլոս Մոր, Bancolombia-ի գլխավոր տնօրեն

Ժաքլին Նովոգրաց

Ջին Օելվանգ, Virgin Unite-ի գլխավոր տնօրեն-հիմնադիր եւ նախագահ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչո՞ւ է ձեզ թվում՝ ՀՀ իշխանությունն է ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս. Արցախը հանձնել է Արցախի իշխանությունը. Բաբայան
Ղարաբաղի ղեկավարությունը Հայաստանի ղեկավարության հետ նոյեմբերի 9-ին համաձայնել է փաստաթղթին, որտեղ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է…
Փաշինյանը մերժել է Արցախի հարցով հատուկ ծրագրերի վարչություն ստեղծելու իմ առաջարկը. Չգիտեմ, թե ինչու. Սամվել Բաբայան
Արցախում տեղի ունեցած իրադարձությունների հարցով ընթանում է քննություն,…
Իշխանությանն եմ մեղադրում Արցախը հանձնելու համար, հո ձեզ չե՞մ մեղադրելու. Սամվել Բաբայան
Երբ թելադրում ես քո կանոնները, պատերազմը կանգնում է, հակառակ դեպքում չի կանգնում...
Երևի Շահրամանյանին կհրավիրեն կծանոթացնեն՝ եղել է նման բան, թե ոչ. Սամվել Բաբայանը՝ ադրբեջանցիների հետ բանակցելու մասին
Ես չգիտեմ՝ իշխանությունն ինչ գործողություն է իրականացնում, եւ ընդդիմությունն ինչ է իրականացնում...
Արցախի հարցը չի լուծվել, ոչ մի ժամանակում էլ չի կարող լուծված լինել. Սամվել Բաբայան
Ինձ հրավիրել են, ես էլ գնում եմ, կգնանք, կտեսնենք ինչ հարցեր են տալիս...
Արցախի հարցը լուծվել է 2016 թվականին. Ալեն Սիմոնյան
Մեր իշխանությունը, իր վրա հարված վերցնելով, այնպիսի հայտարարություններ է արել, այնպիսի քայլեր է արել, որ մենք մեր իշխանությունը դրել ենք հարվածի տակ ու մեծ ռիսկի ենք գնացել...
Ամենաշատ