News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 27-28-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 43 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարած։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 4, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության ու փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 3-ական, սպանության փորձի, խուլիգանության և ընտանեկան բռնության՝ 2-ական, հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, ապացույցներ, բացատրություններ կամ դատավարական փաստաթղթեր կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալներ կամ առարկաներ կեղծելու, փոխելու, ոչնչացնելու կամ թաքցնելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու, տրանսպորտային միջոցները կամ տրանսպորտային ենթակառուցվածքները անորակ վերանորոգելու կամ տեխնիկական անսարքությամբ շահագործման բաց թողնելու, թմրամիջոցի մաքսանենգության, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու, շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու ու ինքնիրավչության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 3 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և կողոպուտի 2-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 1 մարդ զոհել է, 27-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է
Եղեգիս գյուղի ինքնաշեն կամրջի սկզբնամասում «UAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության, պարեկային ծառայության Վայոց Ձորի վաշտի պարեկները...
Բայանդուր գյուղի տներից մեկի բակում գտնվող թոնրատանը հրդեհ է բռնկվել
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:05-ին, մարվել՝ 20:00-ին: Այրվել է վառելափայտ (մոտ 3 խմ) և ջերմահարվել թոնրատան...
Սիսիան-Գորայք ճանապարհին բեռնատարը սահել է ձորը և շրջվել. վարորդն ինքնուրույն դուրս է եկել. նրան հոսպիտալացրել են
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ...
Հրազդանի կիրճում տեղի է ունեցել քարաթափում, վնասվել է կոյուղագիծ. 2 քաղաքացու փրկարարները տեղափոխել են
Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ միասին սահմանազատել են տարածքը և ուղղորդել ավտոմեքենաների դուրսբերումը...
Երեւանում սեփական տան ինքնաշեն վերելակի հորանում հայտնաբերվել է 26-ամյա երիտասարդի դի
Դեկտեմբերի 6-ին` ժամը 23։01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Ամենաշատ