
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը դադարեցրել է մեծ հեռահարության Taurus թեւավոր հրթիռների մատակարարումն Ուկրաինա, քանի որ զգուշանում է, որ գերմանական տեխնիկական մասնագետների ներկայությունն Ուկրաինայում կարող է Գերմանիային ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ առճակատման մեջ, տեղեկացրել է Wall Street Journal-ը՝ հղում կատարելով Գերմանիայի պաշտոնատար անձանց։
Շոլցը դադարեցրել է մատակարարումը, իսկ նրա ներկայացուցիչը հայտարարել է, որ մատակարարման պլանը դեռ չի ընդունվել։
Սակայն մատակարարումները կարող են հավանության արժանանալ, եթե ԱՄՆ-ն Ուկրաինային համարժեք սպազազինություն տրամադրի։
Գերմանիան սկզբում ընդդիմանում էր լրացուցիչ տանկեր տրամադրելու կոչերին, բայց համաձայնեց այն բանից հետո, երբ Վաշինգտոնը խոստացավ «Աբրամս» տանկեր ուղարկել։ Գերմանիան ԱՄՆ-ից հետո Ուկրաինային սպառազինությունների մատակարարման գծով երկրորդն է։
Երկրի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը բացառել է տեսանելի ապագայում Taurus-ների մատակարարումը։ Այս տարվա օգոստոսին Գերմանիայի պահպանողական քրիստոնեա-դեմոկրատների ղեկավար Ֆրիդրիխ Մերցը աջակցել էր «Տաուրուսների» մատակարարմանը, բայց հայտարարել է, որ խոցման հեռահարությունը պետք է սահմանափակվի, որպեսզի դրանք բացառապես պաշտպանական զենք լինեն։