News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.54
EUR
434.77
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Չինաստանն ու Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, աջակցում միմյանց ընտրած քաղաքական համակարգերը և զարգացման ուղիները, սերտորեն համակարգում են իրենց գործողությունները միջազգային բազմակողմ ոլորտներում, պաշտպանում իրենց երկրների օրինական իրավունքները և շահերը՝ պահպանելով համաշխարհային արդարամտությունը։ Այյս մասին նշեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը Չինաստանի ժողովրդական Հանրապետության հիմնադրման օրվա 74-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ (ֆոտոռեպորտաժ)

«Հայաստանում Չինաստանի դեսպանության անունից անկեղծ երախտագիտություն եմ հայտնում բոլոր բարեկամներին, որոնք արդեմ երկար ժամանակ աջակցում են չին-հայկական հարաբերությունների զարգացմանեը եւ ավանդ ներդնում երկու երկրների միջեւ բարեկամության ամրապնդման գործում, սրտագին շնորհավորանքներ եմ փոխանցում Հայաստանում բոլոր մեր հայրենակիցներին։

Վերջին 74 տարում Չինաստանը հասել է հսկայական ձեռքբերումների զարգացման ոլորտում, որոնք փոխել են աշխարհը։ Չինաստանի Կոմունիստական կուսակցության ճիշտ ղեկավարությամբ երկիրը զգալիորեն ամչապնդել է իր տնտեսական ուժերը եւ պետության հզորությունը։ Աղքատ եւ թույլ լինելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման առաջին օրերին՝ Չինաստանն անդադրում աշխատել է, որպեսզի դառնա աշխարհի մեծությամբ երկրորդ տնետսությունը, ամենախոշոր արդյունաբերական երկիրը եւ ամենախոշոր վաճառողը՝ տնտեսական մեծ հրաշք կատարելով համաշխարհային պատմության մեջ։ Չինացի ժողովրդի կենսամակարդակը զգալիորեն բարելավվել է՝ հասնելով պատմական անցման աղքատությունից համակողմանի բարեկեցության։ Լիակատար հաղթանակը աղքատության դեմ պայքարում մարդկության սոցիալական զարգացման պատմության մեջ եւս մեկ հրաշք է ստեղծել։

2022թ. տեղի ունեցավ Չինաստանի Կոմունիստական կուսակցության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովը, որտեղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարեց, որ այս պահից Չինաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր խնդիրը երկրի բոլոր էթնիկ խմբերի միավորումն ու ղեկավարումն է՝ համակողմանի զարգացած, սոցիալիստական, ժամանակակից, ուժեղ երկրի ստեղծման եւ երկրորդ հարյուրամյա նպատակին հասնելու համար՝ իրականացնելով լիակատար արդիականացում չինական ոճով, որպեսզի տեղի ունենա չինական ազգի մեծ վերածնունդը։

Այս տարին առաջինն է Չինաստանի Կոմունիստական կուսակցության Համաչինական 20-րդ համագումարի այս նպատակների իրականացման համար, բարեփոխումների եւ բացության 45-րդ տարին ու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության 10 տարին։ Մեկնակետում գտնվելով՝ Չինաստանը կշարունակի անշեղորեն խորացնել բարեփոխումները եւ բացության քաղաքականությունը, արագացնել զարգացման նոր մոդելի կառուցումը, կձգտի աջակցել բարրրոակ զարգացմանը, ավելի շատ հնարավորություններ կտրամադրի բոլոր երկրների զարգացման համար եւ մեծ ավանդ կներդնի համաշխարհային տնտեսության վերականգնման համար։

Այս տարեսկզբից չինական տնտեսությունն աստիճանաբար դուրս է գալիս համավարակի ազդեցությունից եւ շարունակում է ցուցադրել կայուն աճ եւ վերականգնում։ Առաջին կիսամյակում Չինաստանի ՀՆԱ-ն ավելացել է 5,5 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ, իսկ նրա տնետսական աճի տեմպերը դարձել են ամենալավերից մեկը աշխարհի խոշոր տնտեսությունների շարքում։ Համաշխարհային հանրությունը լիովին վստահում է չինական տնտեսության աճի հեռանկարներին, Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ ընթացիկ տարում չինական տնտեսությունը կավելանա 5,2 տոկոսով, ինչը կազմում է համաշխարհային տնտեսական աճի ավելի քան 30 տոկոսը։ Չինական տնտեսությունն ունի մե կայունություն, պոտենցիալ եւ ակտիվություն եւ մնում է համաշխարհային տնտեսական աճի հիմնական «շարժիչը»։

Չինաստանի զարգացումը մեկուսացման հարց չէ, այլ աշխարհի ընդհանուր զարգացման հարց։ Չինական ոճով արդիականացումը հզոր ազդակ է հաղորել համաշխարհային զարգացմանը եւ երկրներին նոր հնարավորություններ ընձեռել արդիականացման իրականացման համար։ Չինաստանն իրականացնում է անկախ արտաքին քաղաքականություն, հավատարի, է խաղաղ զարհացման ուղուն եւ նպաստում է նոր տիպի միջազգային հարաբերությունների հաստատմանը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, անկողմնակալության եւ արդարության, ինչպես նաեւ փոխշահավետ համագործակցության վրա։

Չինական զարգացումը ուղղված չէ միայն սեփական շահին, այն նպաստում է ամբողջ աշխարհի համատեղ զարգացմանը։ Զարգացման չինական ոմդելը աշխարհին հզոր ազդակ է հաղորդում եւ այլ երկրներին տրամադրում սեփական զարգացման հասնելու նոր տարբերակներ։ Նախագահ Սի Ծինփինը համագործակցութման կարեւոր հայեցակարգեր է առաջադրել՝ մարդկության ընդհանուր ապագայի ստեղծման մասին, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, գլոբալ զարգացման նախաձեռնությունը, գլոբալ անվտանգության, գլոբալ քաղաքակրթության նախաձեռնությունները եւ այլն։ Այս նախաձեռնությունները նպաստում են գլոբալ մարտահրավերների համատեղ լուծմանը, պրախուսում ենկայուն խաղաղությունը, համաշխարհային անվտանգությունը, ընդհանուր բարգավաճումը, բացությունն եւ ներառականությունը, ինչպես նաեւ նպաստում են մաքուր եւ գեղեցիկ աշխարհի ստեղծմանը։ Այդ գաղափարները Չինաստանը ներդրել է համաշխարհային համագործակցությունում»,- իր խոսքում, մասնավորապես, նշեց դեսպանը:

«Չինաստանը և Հայաստանը փոխշահավետ համագործակցության հավատարիմ գործընկերներ են։ Չինաստանը երկար ժամանակ եղել է Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերը, իսկ երկկողմ առևտրի ծավալը շարունակում է աճել։

Չինաստանի կողմից իրականացվող այնպիսի ծրագրերը, ինչպիսիք են «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու և Կապսի ջրամբարի կառուցումը, սահուն առաջ են ընթանում, իսկ Հայաստանի հանրային հեռուստատեսության նոր տաղավարների կառուցման ծրագիրը, որը նույնպես իրականացվում է Չինաստանի կողմից, նոր առաջընթաց է գրանցել: Հայաստանը կմասնակցի նաև այս տարվա նոյեմբերին Շանհայում անցկացվող Ներմուծվող ապրանքների և ծառայությունների 6-րդ ազգային ցուցահանդեսին։ Մենք ողջունում ենք հայ ձեռներեցների ակտիվ մասնակցությունը չինական ցուցահանդեսներին:

Չինաստանն ու Հայաստանը մշակութային փոխանակման ոլորտում մտերիմ ընկերներ են հանդիսանում։ Հայաստանում չինարենի նկատմամբ հետաքրքրությունն աճել է՝ չինարեն սովորողների թիվը գերազանցում է 4000-ը։

Երկու երկրների միջև տարածաշրջանային համագործակցությունը շարունակում է խորանալ։ Ցինտաո և Երևան քաղաքները հաստատել են բարեկամական հարաբերություններ, Անհուեյ նահանգը և Վայոց ձորի մարզը, ինչպես նաև Հեֆեյ և Եղեգնաձոր քաղաքները ստորագրել են բարեկամական կապերի և համագործակցության հուշագրեր»,- նշեց դեսպանը շնորհավորական իր ուղերձում:

Նա ընդգծեց՝  Չինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ օգտագործելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և «Երեք գլոբալ նախաձեռնություններ»-ի իրագործումը՝ երկու երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու և վերջիններիս միջև բարեկամության և համագործակցության նոր փուլ սկսելու համար։

Դեսպանի խոսքով՝ Չինաստանի զարգացումն ուղղված չէ միայն սեփական շահերին, այն նպաստում է ողջ աշխարհի ընդհանուր զարգացմանը։ Չինաստանի զարգացման մոդելը հզոր ազդակ է հաղորդում աշխարհին և այլ երկրներին նոր հնարավորություններ է տալիս սեփական զարգացմանը հասնելու համար: Չինաստանը վճռականորեն հավատարիմ է աշխարհի անկախ արտաքին քաղաքականությանը, ձգտում է խաղաղության ու զարգացման և նպաստում է նոր տեսակի միջազգային հարաբերությունների ստեղծմանը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, արդարության և փոխշահավետ համագործակցության վրա:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ջերմորեն շնորհավորելով Չինաստանի ազգային օրվա՝ ՉԺՀ կազմավորման 74-րդ տարեդարձի կապակցությամբ, հիշեցրեց՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-չինական բարեկամական համագործակցությունը, հիմնված լինելով ավանդական սերտ կապերի վրա, կայուն զարգացել և ամրապնդվել է, իսկ երկու ժողովուրդների ու պետությունների միջև ձևավորվել են փոխադարձ հարգանքի վրա հիմնված սերտ կապեր:

«Չինաստանը հանդիսանում է Հայաստանի առաջնային առևտրական  գործընկերներից մեկը, և մենք մեծապես կարևորում ենք  բարեկամական փոխգործակցության հետագա ամրապնդումը: Մենք շարունակում ենք ամրապնդել փոխշահավետ համագործակցությունը՝ ավելի ընդլայնելով գործընկերության շրջանակը, այդ թվում՝ առևտրի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում»,- ասաց Արշակյանը:

Նա հույս հայտնեց, որ առաջիկայում հնարավորություն կլինի էլ ավելի ակտիվացնելու նաև միջխորհրդարանական մեխանիզմները և հնարավորություն կստեղծվի կազմակերպելու միջխորհրդարանական բարեկամական խմբերի փոխայցեր։

«Մենք սատարում ենք չինական կողմին վերջինիս համար զգայուն հարցերի շուրջ՝ հետևողականորեն աջակցելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը «Մեկ Չինաստանի» հարցում, ինչպես նաև համագործակցում գլոբալ մարտահրավերներին դիմագրավելու օրակարգի շուրջ»,-ընդգծեց Արշակյանը:

Հայաստանի կառավարությունն արժևորում է Չինաստանի կառավարության օգնության քաղաքականությունը, որի շրջանակներում Հայաստանին պարբերաբար տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական օգնություն, արտոնյալ վարկեր:

Ամփոփելով իր խոսքը՝ Արշակյանն ընդգծեց՝ հայ ժողովուրդը ներկայումս անցնում է ծանր փորձություններով: Պատմության ընթացքում չինացի ժողովրդին նույնպես բաժին են հասել արհավիրքներ, որոնք չին ժողովուրդը հաղթահարել է համբերությամբ, տոկունությամբ և համառ աշխատանքով:

«Այսօրվա տոնը խորհրդանշում է չին ժողովրդի պատմական վերելքի սկիզբը և նրա մեծ խորհուրդը մեզ հույս ներշնչում, որ հին ժողովուրդները և հին քաղաքակրթություններն ունակ են հաղթահարելու դժվարությունները և կառուցելու նոր ու արդիական հասարակություն»,-շնորհավորական իր ուղերձը եզրափակելով՝ ասաց նա:

IMG_7006 copy.jpg (120 KB)

IMG_7026 copy.jpg (108 KB)

IMG_7040 copy.jpg (109 KB)

IMG_7050 copy.jpg (123 KB)

IMG_7067 copy.jpg (130 KB)

IMG_7069 copy.jpg (81 KB)

IMG_7082 copy.jpg (120 KB)

IMG_7085 copy.jpg (113 KB)

IMG_7123 copy.jpg (143 KB)

IMG_7133 copy.jpg (84 KB)

IMG_7218 copy.jpg (120 KB)

IMG_7230 copy.jpg (119 KB)

IMG_7234 copy.jpg (133 KB)

IMG_7266 copy.jpg (134 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ