News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Հանցավոր կազմակերպության անդամներ Ա.Զ.-ն, Վ.Զ.-ն, Ի.Վ.-ն և քննությամբ չպարզված այլ անձինք 2022-2023 թվականների ընթացքում, «Whatsapp» հավելվածի միջոցով, կապ են հաստատել «List.am» կայքում ապրանքների վաճառքի, ծառայությունների մատուցման հայտարարություններ տեղադրած անձանց հետ, հանդես են եկել որպես գնորդներ կամ ծառայությունների մատուցման պատվիրատուներ և, վաճառողի գտնվելու վայրից հեռու լինելու պատրվակով, առաջարկել են նախօրոք կատարել վճարը՝ առցանց եղանակով փոխանցելու միջոցով, իսկ ապրանքները ստանալ «ՀայՓոստ», «Սուրհանդակ», «Իդրամ» առաքանիների միջոցով: Այս մասին NWES.am-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Մասնավորապես՝ դեպքերից մեկով, Ա.Զ.-ն, Վ.Զ.-ն, Ի.Վ.-ն և քննությամբ չպարզված այլ անձինք 2022 թվականի մայիսի 17-ին «Whatsapp» հավելվածի միջոցով նամակագրական կապ են հաստատել «List.am» կայքում լամպի վաճառքի հայտարարություն տված քաղաքացու հետ և վերջինիս ուղարկելով կեղծ հղում՝ հայտնել, որ ապրանքի դիմաց վճարումը ստանալու համար անհրաժեշտ է լրացնել բանկային քարտի տվյալները: Քաղաքացու կողմից բանկային քարտի տվյալները լրացնելուց հետո Ա.Զ.-ն և հանցավոր կազմակերպության մյուս անդամները համակարգչային ներգործությամբ հափշտակել են քարտին առկա 575 հազար դրամն ու փոխանցել առցանց դրամապանակի:

Հանցավոր կազմակերպության մասնակիցներն այս եղանակով 2022-2023 թվականների ընթացքում 67 քաղաքացուց հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 19 մլն 38 հազար 349 դրամ: Այնուհետև, հափշտակված գումարի ծագումը թաքցնելու նպատակով, դրանք փոխակերպել են կրիպտոարժույթի, փոխանցել փաստացի իրենց կողմից օգտագործվող էլեկտրոնային դրամապանակներին, որից հետո տիրապետել, պահել, օգտագործել և տնօրինել են այդ գումարները:

2023 թվականի սեպտեմբերի 15-ին դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Զ.-ի, Վ.Զ.-ի և Ի.Վ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համակարգչային հափշտակությունը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացումը) և 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը)»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. Օղակաձև այգում հայտնաբերվել են կրակված պարկուճներ
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքներ...
Սպանություն` Երևանում. հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է. կա վիրավոր
Կայքի տեղեկություններով, ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել են դանակահարողի ինքնությունը…
Էջմիածնում երկհարկանի  տուն է այրվել. Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային...
Երևանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է
Եղեգիս գյուղի ինքնաշեն կամրջի սկզբնամասում «UAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության, պարեկային ծառայության Վայոց Ձորի վաշտի պարեկները...
Բայանդուր գյուղի տներից մեկի բակում գտնվող թոնրատանը հրդեհ է բռնկվել
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:05-ին, մարվել՝ 20:00-ին: Այրվել է վառելափայտ (մոտ 3 խմ) և ջերմահարվել թոնրատան...
Ամենաշատ