Մինչեւ անցակետը մենք ականատես ենք լինում, որ տեղի են ունենում կամայական ձերբակալություններ Ադրբեջանի կողմից, ինչը չափազանց անհանգստացնող փաստ է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պետք է արձանագրենք, որ մեր պետական մարմինները բոլոր նման դեպքերում պետք է համարժեք քայլերի դիմեն՝ կամայական ձերբակալված անձանց իրավունքները պաշտպանելու, այդ թվում միջազգային ատյաններում: Սա պետք է լինի մեր օրակարգում այնքան ժամանակ, մինչեւ այդ հարցերը հասցեագրված չեն պատշաճ ձեւով:
Հիշեցնենք, որ նախօրեին Արցախից Հայաստան գալու ճանապարհին, Ադրբեջանական կողմը ձերբակալել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին եւ տեղափոխել Բաքու: Նրան ահաբեկչությունը ֆինանսավքորելու մեղադրանք է առաջադրվել:
Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ամեն կերպ խուսափեց հնչեցնելու Ռուբեն վարդանյանի անունը: