News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Ուզում եմ բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները որոշակի ըմբռնումով վերաբերվեն այն իրավիճակին, որ գուցե ոչ բոլորին են միաժամանակ առաջարկում այն պայմանները, որոնք իրենց համար նախընտրելի կհամարվեն:  Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Այսպիսի մեծ հոսքի պարագայում շատ դժվար է լինում այդպիսի օպերատիվ կառավարումը: Կխնդրեմ, որ հատկապես այս օրերին ինչ որ առաջարկվում է, դա ընդունենք որպես տրված հնարավորություն եւ օրվա խնդիրը կարգավորենք: Մենք առաջիկայում նխատեսում ենք տարբեր գործիքներով գտնել այն նախընտրելի եղանակները, որոնք տարբեր մարդկանց կարիքներին առավել համապատասխան կլինեն»,-ասաց նա:

Փոխվարչապետը նաեւ նշեց, որ տեղյակ են, որ Ստեփանակերտում մեծ թվով մարդիկ կան, որոնք սեփական մեքենա չունեն եւ ունեն պայմանավորվածություն, որ այդ մարդկանց կաջակցեն համապատասխան ավտոբուսներ տրամսդրելով. «Արդեն մեր կողմից Գորիսում մոբիլիզացված են 35 մե տարողությամբ ավտոբուսներ, որոնք դեռեւս չեն շարժվում դեպի Ստեփանակերտ: Ռուս խաղաղապահների հետ համաձայնություն կա, որ ուղեկցությունը կապահովեն, բայց սպասում ենք, որպեսզի ճանապարհի ծանրաբեռնվածությանը փոքր-ինչ թեթևանա, որ կարողանանք այդ տեղափոխությունը կազմակերպել այն անձանց համար, որոնք դեռևս Ստեփանակերտում են:

Ինչի ենք մենք դեռևս հապաղում: Որովհետև ճանապարհին, միջին հաշվով, մինչև երեկ երեկոյան՝ ուշ, միջին մեքենան, որ հասնում էր դեպի Կոռնիձորի անցակետ, ճանապարհին է եղել 30-35 ժամ: Եթե հիմա մենք այդ ավտոբուսներն ուղղորդենք դեպի Ստեփանակերտ, ստիպված կլինենք հերթի մեջ ավելի քան 12 ժամ գտնվել այդտեղ: Սպասում ենք, որ երթևեկությունը ավելի թեթևանա, որ այդ անցումը կատարվի: Եվ մեկ անգամով հնարավոր չի լինելու այդ ամբողջը կազմակերպել, երևի երկու անգամ պետք է այդ տեղափոխությունն արվի, երկու մասով: Դա է նաև պատճառը, որ փորձում ենք, ըստ էության, որ որոշակի թեթևություն առաջանա ճանապարհին, որ կարողանանք դա արագ կազմակերպել»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ