News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 05
USD
403.05
EUR
438.03
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Այժմ Հայաստանի Հանրապետության 64 համայնքներում իրականացվում է 24-ժամյա հերթապահություն, աշխատանքային խմբեր են ստեղծվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ընդունելու և նրանց կարիքներն ապահովելու համար։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Կառավարության նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Նա նշեց, որ ժամը 08։00–ի դրությամբ 10 967 քաղաքացի մարզպետարանների կողմից հաշվառվել և տեղակայվել են հիմնականում հյուրանոցներում, հյուրատներում կամ հարմարեցված այլ շենք–շինություններում։ Որոշ դեպքերում ընտանիքներ են հյուրընկալել։

Սանոսյանը դիմեց Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին` խնդրելով ըմբռնումով մոտենալ, հասկանալ, որ այս տեղակայումները ժամանակավոր գործընթաց են։

«Պարտադիր չէ, օրինակ, Շիրակ տեղափոխված մեր բոլոր հայրենակիցները Գյումրիում մնան, երբ մենք Աշոցքում, Արթիկում կամ Ամասիայում ունենք համանման պայմաններ։ Խնդրում եմ` համաձայնեն, որ մենք կարողանանք համապատասխան բաշխվածությամբ իրենց տեղակայել, նաև բոլոր համայնքները ներառված լինեն աշխատանքներում»,– ասաց Սանոսյանը` հավելելով, որ հետագայում արդեն կառաջնորդվեն կառավարության մշակած, իրականացրած տարբեր ծրագրերով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ