News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Երբ համադրում ենք վճակագրությունը՝ փաստորեն  բռնի տեղահանվածներից  66․500 մարդ արդեն Հայաստանում է, բայց մենք կացարանով ապահովել ենք 10․967 մարդու։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս նշեց, որ բոլոր բռնի տեղահանվածներին առաջարկվում է կացարան. «Նրանց մի մասը նախորոշված տեղեր ունի, ասում են, որ ունեն կացարանի հասցեներ, որոնք գուցե իրենց հարազատներն են տրամադրում ու գնում են իրենց նախորոշած հասցեներով։ Բայց մենք պահում ենք այդ մարդկանց հետ կապը, որպեսզի հետագա խնդիրները կառավարենք։

Հիմա հնարավոր է մարդիկ գնան իրենց որևէ հարազատնի տանը մի շաբաթ մնան, մի շաբաթից հետո ավելի հարմար գտնեն չշարունակեն այնտեղ մնալ ու այդպես շարունակ։ Կամ հնարավոր է, որ մարդիկ ունենան կացարան, բայց ունենան այլ կարիքներ՝ սննդի, կոմունալ վճարների և այլն։  Նրանց հետ կապը կպահվի, որ այդ աջակցությունը հասու լինի մեր քաղաքացիներին։

Այս պահին մենք փաստորեն լուծում ենք կարճաժամկետ տեղավորման խնդիրը, մեր հաջորդ խնդիրն է  միջնաժամկետ տեղավորման ծրագիր իրականացնել։ Մենք նախորոշել ենք երեք մարզեր՝ Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիք, որպեսզի այդ մարզերում տեղահանվածների միջնաժամկետ տեղավորման հարցը լուծենք հյուրընկալ ընտանքիների և բնակարանների վարձակալության մեխանիզմով։

Մենք բնականաբար չենք կարող որևէ մեկին պարտադրել որևէ տեղում գտնվել, պարզպաես որոշակի քաղաքականություն ենք վարում  ու առաջարկում ենք կեցավայրեր մեր եղբայրներին ու քույրերին»,- ասաց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը ընդգծեց, որ այս պահին կառավարութունը դիտարում է ոչ միայն կեցավայրեր, այլև սննդի, քարտերի թողարկման հարցը։

Նրա խոսքով սոցիալական որոշակի ծառայությունների շահառուներին կներառեն սոցիալական ծառայությունների համակարգում։

«Լավ լուրն այն է, որ մեր աշխատաշուկայում հիմա բավականին աշխույժ իրավիճակ է և մենք հիմա նաև մեր եղբայրներին և քույրերին պետք է աջակցենք, որ նրանք արագ աշխատանքներ գտնեն»,-հայտնեց Փաշինյանը՝ հավաստիացնելով, որ արցախցիներին նաև ըստ մասնագիտության կտեղավորեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ