
Կիեւ կատարած այցի ժամանակ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շափսը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ամրապնդման հարցը, տեղեկացրել է Reuters-ը։
Կիեւ կատարած այցը Շափսի համար առաջինն էր այն ժամանակվանից, երբ անցած ամիս նա դարձավ պաշտպանության նախարար։
«Ամբողջ ազգի անունից շնորակալություն եմ հայտնում ձեզ այն ամենի համար, ինչ անում եք մեզ համար։ Մենք շնորհակալ ենք ձեր օգնության համար՝ ռազմական, ֆինանսական, հումանիտար»,- ասել է Զելենսկին։ Նա բարձրացրել է Կիեւի եւ Լոնդոնի միջեւ համագործակցության հարցը պաշտպանության ոլորտում, որը, նրա խոսքով, թույլ է տվել Ուկրաինային զգալիորեն ընդլայնել իր հնարավորությունները մարտադաշտում՝ հեռահար գործողության զենքերի օգտագործմամբ։
Մեծ Բրիտանիան այս տարի մատակարարել է Storm Shadow թեւավոր հրթիռներ։
Շափսը եւ Զելենսկին քննարկել են Ուկրաինայում հակաօդային պաշտպանության ուժեղացումը՝ ելնելով այն բանից, որ Ռուսաստանը կօգտագործի մեծ հեռահարության հրթիռներ եւ անօդաչուներ՝ կարեւոր էներգետիկ ենթակառուցվածքի խոցման համար ձմռանը։
Շափսը պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինել է Բեն Ուոլեսին անցած ամիս եւ խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային։