
Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքումը կարող է «անհնարին» լինել, եթե նախապայմանը Պաղեստին պետության ճանաչումն է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն։
Պոմպեոն օգնել է կազմակերպել «Աբրահամյան համաձայնագրերը» ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք։ Համաձայնագրերը կարգավորում էին Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների, Մարոկկոյի եւ Բահրեյնի հարաբերությունները:
Jpost-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ «անհնար է պատկերացնել Պաղեստինի ներկայիս ղեկավարությամբ երկու պետությունների հիման վրա որոշում, որը աջակցում է ահաբեկչությանը, Իրանից գումար է վերցնում եւ քաղաքացիներին վճարում իսրայելցիների սպանությունների համար»։