News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը


Արցախից բռնի տեղահանված մարդկանց վիճակը չի կարող բնականոն հունով լինել, որովհետեւ նրանք եւ՛ ֆիզիկական, եւ՛ հոգեբանական տեսանկյունից խնդիրներ ունեն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Կառավարության նիստից հետո լրագրողներին տված ճեպազրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Հաշվի առնելով այն, որ նրանք երկար ժամանակ գտնվել են նախ արգելափակման մեջ, երկրորդը՝ վերջին օրերի իրադարձությունները, նաեւ այդքան երկար ճանապարհին գտնվելու հանգամանքը ազդում է մարդու թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան վիճակի վրա։ Կարեւոր է, որ մենք կարողանանք նրանց պատշաճ մակարդակով դիմավորել, պատշաճ պայմաններ ստեղծել Հայաստանում։ Մենք մշտադիտարկումն իրականացրել ենք մի քանի ուղղություններով։  Առաջինը մշտադիտարկում այս փուլում նրանց իրավունքների պաշտպանության վիճակի հետ կապված է, պրոցեսը կազմակերպված է, բնական է, որ հատկապես այսպիսի աննախադեպ հոսքի պայմաններում հնարավոր չէ, որ պրոցեսի շրջանակներում չլինեն որոշակի խնդիրներ։ Այդ խնդիրները կան, ինքներս էլ որոշակի հանգամանքներ արձանագրել ենք, բայց մի մասը պետական մարմնի հետ անմիջապես օպերատիվ քննարկման արդյունքում լուծում ստացել է․ դրանք իրավունքներին վերաբերող խնդիրներ են եղել, մի մասը ինքս էլ դեռ շարունակում եմ ներկայացնել։ Փորձում ենք հասնել նրան, որ պրոցեսը ավելի հարթ ընդանա, հատկապես իրավունքների պաշտպանության տեսանկյունից խնդրահարույց չլինի»,- ասաց Մանասյանը։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ զգացողություն ունեցավ ինքը, երբ լսեց, որ Արցախում մի քանի օրից այլեւս հայ չի մնալու, Մանասյանն ասաց․

«Ընդհանրապես ինձ համար շատ ցավալի է որպես մարդ, որովհետեւ ցանկացած անձ, նույնիսկ կարեւոր էլ չէ, թե ինչ ազգություն ունի, երբ ինքը ենթարկվում է նման զրկանքների, նման էթնիկ զտման քաղաքականության, ֆիզիկական ու հոգեկան տառապանքների, ցանկացած անձ չի կարող դա նորմալ ընկալել։ Ինքս այնտեղ եմ գտնվել, եւ ոչ թե պարզապես հետեւել եմ պրոցեսին, այլ անկեղծ կգտնվեմ, ինչով կարողացել եմ, աջակցել եմ»։

Դիտարկմանը, երբ Արցախն Ադրբեջանի մաս էր ճանաչվում, արդյո՞ք կանխատեսելի չէր, որ այսպիսի հետեւանքը, Անահիտ Մանասյանն ասաց․ «Դա ժամանակակից աշխարհում նորմալ երեւույթ չի կարող ընկալվել։ Եվ կապ չունի, թե ում համար ինչն է սպասելի կամ անակնկալ է, թե՝ ոչ։ Մենք պետք է անընդհատ խոսենք դրա մասին»։

Անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից հայերի ձերբակալման դեպքերին, ինչպես նաեւ այն հարցին, թե այդպիսի քայլերի գնացող երկրի հետ արդյո՞ք կարելի է բանակցել, օմբուդսմենն ասաց, որ ինքը քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվում․ «Ես մարդու իրավունքների պաշտպանության գործառույթով եմ զբաղվում։ Ես չեմ կարող պատասխանել այն հարցերին, որոնք իրենց մեջ նաեւ քաղաքական որոշակի բաղադրատար ունեն, եւ ենթադրում են դրանց տեղեկացվածություն։ Ձերբակալությունների տեսանկյունից՝ սա մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից չափազանց վտանգավոր երեւույթ է, որովհետեւ այս ամենը տեղի է ունենում մարդու իրավունքների սահմանափակմանը վերաբերելի միջազգային երաշխիքների միանշանակ խախտմամբ։ Ես միջազգային գործընկերների հետ եմ կապի մեջ գտնվում՝ ներկայացնելով համապատասխան տեղեկատվությունը»։

Հարցին՝ քաղաքացիների շրջաններում կա՞ն գերեվարման դեպքեր, եւ անդրադառնալով խոշտանգման դեպքերին՝ Մանասյանը պատասխանեց․ «Մենք փաստահավաք շատ լուրջ աշխատանք ենք իրականացրել, որպեսզի դա ներկայացվի պատշաճ, առաջարկում եմ, որ սպասենք, քանի դեռ մենք հրապարակային հանդես չենք եկել։ Մենք ձեռք ենք բերել որոշակի տվյալներ Արցախում տեղի ունեցած խոշտանգումների մասին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ