News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարության ծախսերի ապահովման համար 2024 թ. կհատկացվի 555 մլրդ դրամ, որը 37.7 մլրդ դրամով կամ 7.3 տոկոսով ավելի է 2023 թ. ցուցանիշից։ Ահս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կառավարության նիստին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը։

Ինչ վերաբերում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` 2024 թ. բյուջեին, ապա այն կկազմի 311,6 մլրդ դրամ։

«Ըստ առանցքային ուղղությունների` ճանապարհային ոլորտում` ներքին աղբյուրների հաշվին, նախատեսվում է իրականցնել շուրջ 100 կմ երկարությամբ միջպետական, 110 կմ երկարության հանրապետական և 130 կմ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների և 8 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, 107 կմ միջին նորոգման, 4 074 կմ ամառային և 4 841 կմ ձմեռային պահպանման, ինչպես նաև` 3 թունելների, 5 կամուրջների պահպանման ու շահագործման աշխատանքներ` 75.6 մլրդ դրամի չափով»,– հայտարարեց Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց, որ Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի զարգացման համար կիրականացվեն Քաջարան–Ագարակ 32 կմ հատվածի, Աշտարակ–Թալին 8 կմ և 34 կմ հատվածների կառուցման աշխատանքներ։

Նախատեսվում է նաև սկսել Սիսիան–Քաջարան 60 կմ ճանապարհահատվածի, Քաջարանի թունելի և մոտեցումների, Գյումրիի շրջանցիկ ճանապարհի կառուցման և հիմնանորոգման աշխատանքներ` հատկացնելով 39 մլրդ դրամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ