News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Հայաստանում դատավորների աշխատավարձերը պետք է բարձրացնել 60 տոկոսով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ պետական ծառայողների պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Լեւոն Բալյանը։

Ինչպես նշեց փոխնախարարը, մեկ դատավորի աշխատավարձը կկազմի 1 մլն 60 հազար դրամ: «Առաջին ատյանի դատարանների մի շարք դատավորների աշխատավարձերը կբարձրանան արդեն 2024 թվականի հունվարի 1-ից»,-ասաց նա։ 

Ընդհանուր առմամբ, այս օղակում աշխատում է 300 դատավոր։ Իսկ աշխատավարձերը կբարձրացնեն նրանցից 206-ի համար։ Սրանք վարչական դատարանների, ինչպես նաեւ ընդհանուր իրավասության դատարանների եւ սնանկության գործերով զբաղվող դատարանների դատավորներ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ