News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

2023թ. մայիսի 9-ին «Ազգային ժողովրդավարական բևեռ» յութուբյան էջում զետեղվել է «Նիկոլի ֆիզիկական ոչնչացումը միանգամայն արդարացված է». Մուշեղ Շուշանյան» վերտառությամբ տեսանյութ, որի ընթացքում Մ.Շուշանյանը ՀՀ վարչապետի նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, արդարացրել նմանօրինակ գործողությունները: Այս մասին NEWS.am-ը տեղենակում է ՔԿ-ից:

Շարունակելով իր հանցավոր՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու, ինչպես նաև՝ այդ նպատակով նյութեր տարածելու գործունեությունը, իր ֆեյսբուքյան «Mushegh Shushanyan» անվամբ գրանցված էջում, Մ.Շուշանյանն այսօրինակ բովանդակությամբ գրառում է կատարել նաև սեպտեմբերի 22-ին, որտեղ մասնավորապես ասվում է. «Հայոց զարթոնքը կարող է սկսվել մի պայմանով միայն՝ եթե կիկոլը ու ողջ հայրենավաճառների խմբակը ինքնաբուխ տարերային կերպով մահապատժվեն»:

Մեկ այլ գրառման մեջ էլ օգտատերը գրել է. «կիկոլին, դրա կուտոկից ցանկացածին որտեղ բռնեք սատկացրեք, հնարավորինս դաժան, բայց նաև արդյունավետ, սաղ չմնան. աած, ոստիկանություն, սպասում եմ, եկեք, տարեք»:

Նկատի ունենալով, որ վերոնշյալ գրառումներում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնք, օբյեկտիվ և համակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել են մեկ վարույթում:

Մ.Շուշանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Վարույթի շրջանակներում որոշում է կայացվել՝ դատարան ներկայացնելու նպատակով վերջինիս ձերբակալելու վերաբերյալ:

Սեպտեմբերի 28-ին Մ․Շուշանյանը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի է դարձել Մոսկվայում ադրբեջանցու պատկանող շուկայում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը
Առևտրի տաղավարներում բռնկված հրդեհի մասին հայտնել են ականատեսները
«Գալուստի Ձոր» հանգստյան գոտում խմբակային խուլիգանության վարույթով նախաքննությունը՝ 8 անձի մասով, ավարտվել է
Նշված 8 անձի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող…
1 մլն 300 հազար դրամ կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է «Մուշական-Ջրաշեն» գերեզմшնատան վարիչը
Մասնավորապես՝ Հ. Ղ.-ն, իր իշխանական լիազորություններն օգտագործելով երեք տարբեր անձանց օգտին գործողություն կատարելու, այն է՝ «Մուշական-Ջրաշեն» ...
Հնդկաստանում կինը նվերի պատճառով մեկ հարվածով սպանել է ամուսնուն
Նիխիլի քիթը և մի քանի ատամները կոտրվել են։ Նիխիլը կորցրել է գիտակցությունն՝ ուժեղ արյունահոսության պատճառով...
Նարեկ Մալյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին դատավորի որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան
Կար ժամանակ, երբ վերաքննիչ քրեական դատարանը համարվում էր արդարության...
Երիտասարդն, աներոջը սպանելու դիտավորությամբ, կրակել է իր կնոջն ու երեխաներին տեղափոխող աներոջ մեքենայի ուղղությամբ
2023 թվականի նոյեմբերի 29-ին՝ ժամը 03:31-ին, Ոստիկանությունում քաղաքացուց ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա...
Ամենաշատ