News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

ՀՀ 2024 թ. պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի 340 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 3.2 տոկոսը, որի արդյունքում պարտք–ՀՆԱ հարաբերակցությունը 2024 թ. տարեվերջին կկազմի 48.4 տոկոս։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը։

«Այսպիսի մակարդակում պարտքի պահպանումը հնարավորություն է ընձեռնում պահպանել ՀՀ վարկանիշի դրական միտումները, ստեղծել լրացուցիչ կայունության պաշար` ապագա հնարավոր ռիսկերին դիմակայելու համար»,– ընդգծեց նախարարը։

Վահե Հովհաննիսյանը ըստ նախարարությունների ներկայացրեց, թե որ գերատտեսչությունը որքան գումար կստանա 2024 թ.։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը բյուջեն 2024 թ. կկազմի 92 մլրդ դրամ, որը 27,4 մլրդ դրամով կամ 41.9 տոկոսով ավելի է 2023 թ-ից.։

«Այստեղ ունենք նոր նախաձեռնություններ` արդյունագործական–խեցգետնաբուծության զարգացման ուղղությամբ 300 մլն դրամ, ջերմատնային տնտեսությունների զարգացման համար` 1.1 մլրդ դրամ և այլն»,– նշեց ՀՀ ֆինանսների նախարարը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն կկազմի 745 մլրդ դրամ, որը 91.5 մլրդ դրամով կամ 14 տոկոսով ավելի է նախորդ տարվանից։

Վահե Հովհաննիսյանը նշեց, որ 2024 թ. անկանխիկ եղանակով վճարումներ կատարող կենսաթոշակառուների միջին տարեկան թիվը նախատեսում են, որ կկազմի 162 հազար։ Ինչ վերաբերում է անկանխիկ եղանակով գործարքներից ստացված հետվճարին, ապա 2023 թ. 2 մլրդ դիմաց 2024 թ. կանխատեսնում են, որ այս թիվը կկազմի 7.6 մլրդ դրամ։

2024 թ. նվազագույն կենսաթոշակը կկազմի 36 հազար դրամ։

ՀՀ առողջապահության նախարարության բյուջեն կլինի 168 մլրդ դրամ, որը 26 մլրդ դրամով կամ 18.4 տոկոսով ավելի կլինի 2023 թվականից։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջեն կկազմի 345 մլրդ դրամ, որը 95 մլրդ դրամով ավելի կլինի 2023 թ.։

Վերջում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խնդրեց` 2024 թ. ՀՀ պետական բյուջեն մինչև Ազգային ժողովի հաստատմանն ուղարկելը ժամանակ տալ իրենց` տեխնիկական շտկումներ անելու համար։

Կառավարությունը հաստատեց ներկայացված բյուջեի նախագիծը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկական կողմը շահագրգռված է ոռոգման և հողային ռեսուրսների կառավարման ֆրանսիական փորձի ուսումնասիրմամբ. նախարար
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ֆրանսիական...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կազմել է...
«Fly Arna» ազգային ավիափոխադրող ընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի. Վահան Քերոբյան
Նման ինֆորմացիա չեմ լսել։ Ես գիտեմ, որ ընկերությունը լրացուցիչ...
Մեր կառավարության քաղաքականության գլխավոր առանցքը պտտվում է աշխատանքի արտադրողականության շուրջ. Քերոբյան
Այդ առումով աճի մի քանի հենասյուներ կան, որոնց արդյունքում կարելի է հասնել նշված թիրախին: Դրանց մեջ կան ընկերությունների մոդեռնիզացիան...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 30-ին, կազմել է...
«Գիտության և գործարարության օրեր» համաժողովի նպատակն է ՀՀ-ում բիզնեսը դարձնել ավելի գիտելիքահեն. Քերոբյան
Համաժողովը նպատակ ունի գիտնականների, բիզնեսմենների և այլ հետաքրքրված անձանց միջոցով պարզել, թե ինչպես պետք է անենք, որ Հայաստանում բիզնեսը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ