News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 28
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը


Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ընթանում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Նշենք, որ գործով ամբաստանյալների հարցաքննության փուլն արդեն ավարտվել է։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։ Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպաններն էլ այս գործընթացը որակում են որպես քաղաքական հետապնդում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գեղարքունիքի մարզի պարեկները մեքենաներում թմրանյութ են հայտնաբերել
Նոյեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզի պարեկները լուսային անսարքության...
Քարհանքի տարածքից անսարք տրակտորները գողացել և հանձնել էին մետաղների ընդունման կետ. Գործել են երեքով
ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ...
Երևանում բախվել են Chevrolet-ն ու Mercedes-ը. երկու վարորդներն էլ եղել են ոչ սթափ
Նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:15-ի սահմաններում…
Երևանում բախվել են Nissan-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Նոյեմբերի 27-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում...
Արագած գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ
Նոյեմբերի 28-ին, ժամը 14:31-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության…
41-ամյա տղամարդը փորձել էր կողոպտել 74-ամյա կնոջը. նա ձերբակալվել է
Ոստիկանության Էրեբունու բաժնի և Երևան քաղաքի քրեական հետախույզների...
Ամենաշատ