News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Իրանն աշխատում է հարեւան երկրների հետ վիզային ռեժիմի վերացման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության եւ արհեստների նախարար Էզաթոլլա Զարգամին։

Զարգամին հայտնել է վերջին երկու տարում Իրան օտարերկրյա զբոսաշրջիկների 38 տոկոսով աճի մասին՝ նախորդ տարվա համեմատ՝ կորոնավիրուսի համավարակից հետո, փոխանցում է ԻՌՆԱ-ն։

«Իրանում զբոսաշրջության աճը 3 անգամ գերազանցել է կորոնավիրուսի համավարակից հետո համաշխարհային միջին աճը։ Բայց այս վիճակագրությունը փոքր է մեր երկրի զբոսաշրջային հնարավորությունների համեմատ։ Մենք միտված ենք զբոսաշրջիկների իրական աճին»,-ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ