News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

ՀՀ ՍԱՏՄ-ն տեղեկացնում է, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի համաձայն՝ ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կկասեցվի ամբողջ խմբաքանակի իրացումը և կիրականացվի ոչնչացում։

Միաժամանակ, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնեն սպանդանոցային մորթի իրականացման կենդանական ծագման մթերքի իրացման գործընթացի նոր կարգավորումները։ Համաձայն այդ կարգավորումների․

  1. կբացառվի առանց փաստացի մորթի տեսանկարահանման տրամադրել N 5 ձևի անասնաբուժական վկայական.

2․ կներդրվի մատակարարների և իրացման կազմակերպությունների կողմից պիտակի պիտակի տրամադրման պահանջ.

  1. անասնաբուժական վկայականի հիման վրա կտրամադրվի միայն էլեկտրոնային պիտակ, ներկայիս թղթայինի փոխարեն, որոնց քանակները և ծավալներն արդեն խիստ կհաշվառվեն.
  2. մսեղիքի տեղափոխումը կիրականացվի բացառապես սանիտարական անձնագիր ունեցող փոխադրամիջոցով՝ բացառությամբ անձնական սպառման համար տեղափոխման դեպքերի։

Փոփոխությունների նպատակն է մի կողմից սպառողներին ապահովել անվտանգ մսեղիքով՝ վտանգավոր մսեղիքը տանելով ոչնչացման, իսկ մյուս կողմից բացառել սպանդանոցային ծագման փաստաթղթերի ներքո ոչ սպանդանոցային մսեղիքի իրացումը։ Սպանդանոցային գործունեություն իրականացնողների համար սպանդանոցային մորթի կարգավորումների մասով կան նաև նոր պահանջներ, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

https://www.e-gov.am/gov-decrees/item/41255/

https://www.e-gov.am/gov-decrees/item/41256/

Նոր օրենսդրական և ենթաօրենսդրական կարգավորումներով պայմանավորված՝ ՍԱՏՄ-ն հորդորում է մինչև հոկտեմբերի 1-ն ապահովել իրավական կարգավորումների պահանջներից բխող անհրաժեշտ միջոցառումները։

Հարցերի դեպքում տնտեսվարողները կարող են զանգահարել տեսչական մարմնի թեժ գծի անվճար 118 համարին, կամ անասնաբուժության վարչություն՝ (015) 404048 հեռախոսահամարով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊԵԿ-ը մանրամասնել է, թե ինչ պետք է իմանալ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում
Հայտարարությունը պետք է ներկայացնել հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին՝ թղթային...
Հայկական կողմը շահագրգռված է ոռոգման և հողային ռեսուրսների կառավարման ֆրանսիական փորձի ուսումնասիրմամբ. նախարար
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ֆրանսիական...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կազմել է...
«Fly Arna» ազգային ավիափոխադրող ընկերությունը լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունի. Վահան Քերոբյան
Նման ինֆորմացիա չեմ լսել։ Ես գիտեմ, որ ընկերությունը լրացուցիչ...
Մեր կառավարության քաղաքականության գլխավոր առանցքը պտտվում է աշխատանքի արտադրողականության շուրջ. Քերոբյան
Այդ առումով աճի մի քանի հենասյուներ կան, որոնց արդյունքում կարելի է հասնել նշված թիրախին: Դրանց մեջ կան ընկերությունների մոդեռնիզացիան...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 30-ին, կազմել է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ