News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Եթե ​​նայեք Լեռնային Ղարաբաղի պատմությանը, ապա կարող եք հասկանալ «կանոնների» վրա հիմնված կարգուկանոնի և «տարածքային ամբողջականության» արևմտյան հայեցակարգերը։ Նրանք ենթադրում են, որ երբ Արևմուտքը որոշում է կայացնում սահմանների մասին, երկրները կարող են անել այն, ինչ ուզում են այդ կամայական սահմաններում: Այս մասին իր X միկրոբլոգում գրում է մերձավորարևելյան վերլուծաբան Սեթ Ֆրանցմանը։

«Օրինակ, սովետները կամայականորեն բաժանեցին Հարավային Կովկասը: Այն սահմանները, որ գծում է կայսրությունը, միշտ քարի վրա են փորագրվում։ Սա նշանակում է, որ եթե նույնիսկ հայերը Լեռնային Ղարաբաղում ունեցել են ինքնավարություն, Խորհրդային Միությունը նրանց ներառել է Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» մեջ։ Ըստ այդ հայեցակարգի, նրանց կարելի է արգելափակել, ռմբակոծել և վտարել որպես «անջատողականներ»: Նրանք կորցնում են «կանոնների վրա հիմնված միջազգային իրավունքի» արևմտյան հայեցակարգի բոլոր իրավունքները։

Արևմուտքը գաղութատիրությունն արդարացնելու և կամայական սահմաններ ստեղծելու «կանոնների» վրա հիմնված կարգ է ստեղծել։ Հետո հայտարարեցին, որ ցանկացած պետություն իր սահմաններին կարող է անել այն, ինչ ուզում է։ Այսպիսով, Սադամն իրականացրեց քրդերի ցեղասպանությունը, Սիրիան մերժեց մարդու հիմնական իրավունքները «տարածքային ամբողջականության» շրջանակներում։

Սա հետաքրքիր է։ Բացի այդ, «անջատողականներ» տերմինը հորինվել է Արևմուտքի կողմից՝ մատնանշելու իրավունք փնտրող ցանկացած փոքրամասնության խմբի: Խումբը կարող է հազար տարի ապրել որոշակի տարածքում, բայց եթե Արևմտյան կայսրությունը կամ Մոսկվան նոր սահման գծեն, ժողովուրդը պարզապես գոյություն ունենալու համար կդառնա «անջատողական»:

Վերցնենք, օրինակ, Ամերիկայի նվաճումը։ Այսպես, օրինակ, Նավախո ազգը, եթե ինքնավարություն էր ուզում, կարող էր «անջատողական» կոչվել նույնիսկ եթե այն բնիկ է։ ԱՄՆ-ն չերոկիներին վտարեց իրենց հողերից, և դա նորմալ է «տարածքային ամբողջականության» և «կանոնների» տեսանկյունից։

Ահա թե ինչու հայերը երբեք իրավունքներ չեն ունեցել Լեռնային Ղարաբաղում։ «Կանոնների» վրա հիմնված կարգը նրանց զրկում է ցանկացած իրավունքից և արդյունավետորեն ապահովում է կանոն, որը թույլ է տալիս նրանց վտարել որպես «անջատողականներ», միայն այն բանի համար, որ նրանք պարզապես գոյություն ունեն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ