News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 01
USD
402.65
EUR
439.49
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 26-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել էին, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 24 շենքի բնակարաններից մեկը կանչով մեկնած շտապօգնության խումբը խնդրում է ոստիկանների օգնությունը, քանի որ 39-ամյա տանտերը ոչ ադեկվատ է պահում իրեն։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ րոպեներ անց ստացվել էր հաջորդ հաղորդումը. նույն շենքի մոտից շտապօգնության խումբը պարանոցի կտրած-ծակած վերքով բուժօգնության էր տեղափոխել Դդմաշեն գյուղի 40-ամյա մի բնակչի:

Նշված հասցե են մեկնել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը և Կոտայքի մարզի պարեկները։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Միկրոշրջան թաղամասի 24 շենքի բակում վիճաբանություն էր եղել, որի ընթացքում էլ նույն շենքի 39-ամյա բնակիչը դանակով խփել էր հիվանդանոց տեղափոխված 40-ամյա տղամարդուն։

Հրազդան քաղաքի 39-ամյա բնակիչը ձերբակալվել, և կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կինը գողացել է բեռնատար, որի մեջ 10 հազար բլիթ է եղել
Ոստիկանությունը չգիտի՝ արդյոք կինը տեղյակ է եղել ֆուրգոնի պարունակության մասին...
Ֆրանսիական քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալների թիվը նոր ռեկորդ է սահմանել
Նախորդ ռեկորդը գրանցվել է այս տարվա հուլիսին, երբ Արդարադատության նախարարությունը հաշվել է 74,5 հազար բանտարկյալ...
Քարի լիճ տանող ճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Audi»-ն
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ...
Ոչ սթափ վիճակում ծեծել է կնոջը 2 և 4 տարեկան երեխաների ներկայությամբ, ապա կրակոցներ արձակել աներոջ մեքենայի ուղղությամբ
Նոյեմբերի 29-ի ժամը 03.31-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման…
Վիրտուալ տարածքում սկսված վեճն ավարտվել էր դանակահարությամբ. մանրամասներ «Երեւան Սիթի»-ում տեղի ունեցածից
ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ…
Պարեկները «ՎԱԶ-21214»-ի բեռնախցիկում հրացան, փամփուշտներ և կարմրախայտ են հայտնաբերել
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 18.15-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Վայոց ձորի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ