
Հայաստանի առանձին հատվածներում սեպտեմբերի 29-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում կդիտվի նաեւ մառախուղ։ Ամպրոպի ժամանակ կանխատեսում են արեւելյան քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ NEWS.am -ի փոխանցմամբ՝ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +26+28։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+23,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +18+21,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +23+25,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +18+21,
Լոռիում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +17+20,
Տավուշում՝ գիշերը՝ +9+13, ցերեկը՝ +20+25,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +17+19,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +23+27,
Արարատում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +27+29,
Արմավիրում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +26+28,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +19+21,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +27+29,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+28,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +20+23: