News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 01
USD
402.65
EUR
439.49
RUB
4.54
Տեսնել լրահոսը


Ժամը 14։00-ի դրությամբ Արցախից դեպի Հայաստան բռնի տեղահանվածների թիվը կազմում է 70 հազար 500 անձ։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ 

«Նրանցից արդեն 50 հազար 866-ը հաշվառված է։ Ինտենսիվությունը բնավ չի նվազել, շարունակում ենք 1 ժամում մոտավոր 1000 անձի սպասարկել», - նշեց Բաղդասարյանը։

«Գիշերվա ընթացքում բոլորն աշխատել են, և պետք է նկատել, որ ինտենսիվությունը բնավ չի նվազել, և շարունակում ենք ժամում շուրջ 1000 անձի սպասարկել, ուղղորդել և նրանց հաշվառումն իրականացնել այս գործողությունների ընթացքում»,- ասաց Նազելի Բաղդասարյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Ստեփանակերտում գտնվող այն քաղաքացիների փոխադրման ուղղությամբ, որոնք չունեն սեփական փոխադրամիջոցներ, քայլեր են ձեռնարկվել: Այս պահին Գորիսում մոտ 35 մեծ ավտոբուսներ են տեղակայված, և երբ երթևեկի ինտենսիվությունը թեթևանա, դրանք կկարողանան մեկնել հետադարձ ուղղությամբ՝ դեպի Ստեփանակերտ:

«Անխտիր բոլոր այն անձանց, ովքեր հատում են Հակարիի կամուրջը, պետության կողմից առաջարկվում է կեցավայր»,- հերթական անգամ ընդգծեց Նազելի Բաղդասարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ