News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 01
USD
402.65
EUR
439.49
RUB
4.54
Տեսնել լրահոսը

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը նախատեսում է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացել 2024 թվականի սկզբին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցով ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի ղեկավար Անդրեյ Շոնինը։ Ներկայումս, հավելել է նա, ընթանում է աշխատակիցների համար ծառայողական եւ բնակելի տարածքների ընտրություն։

ՌԴ դիվանագիտական ներկայացուցչություն բացելու դրդապատճառներն ակնհայտ են, նկատել է դիվանագետը՝ հիշեցնելով, որ Սյունիքի մարզում բավականին մեծ թվով ՌԴ քաղաքացիներ են ապրում: Նրանք Մեղրիի սահմանապահ ջոկատի ծառայողներ են (Իրանի հետ սահմանին - խմբ.)։ 

«Սյունիքի մարզի աշխարհագրական դիրքը, Երեւանից նրա հեռավորությունը խոսում են այն մասին, որ այստեղ հյուպատոսական ներկայությունն ուղղակի անհրաժեշտ է։ Մեզ մոտ գործում է Գյումրիում գլխավոր հյուպատոսություն, եւ Հայաստանի հյուսիսում ՌԴ հյուպատոսական ծառայություններ ստանալ ցանկացողները կարող են դիմել այնտեղ»,-ասել է Շոնինը։

Հյուպատոսությունում, ասել է նա, կմատուցվի ծառայությունների նույն փաթեթը, ինչ Ռուսաստանի ցանկացած այլ հյուպատոսական հաստատությունում ՝ աշխարհի ցանկացած կետում։

Մինչ գլխավոր հյուպատոսության նախատեսված բացումը (2024 թվականի սկզբին), հոկտեմբերին ռուս դիվանագետները պատրաստվում են տեղեկատվական հանդիպումներ անցկացնել, որտեղ բոլոր ցանկացողները կստանան պատասխաններ եւ պարզաբանումներ հյուպատոսական ծառայությունների եւ դրանց մատուցման կարգի վերաբերյալ։

Նա նշել է, որ ռուսական կողմն ուշադիր հետեւում է իրավիճակին եւ մեծ կարեկցանքով է վերաբերվում Հայաստան ժամանող մարդկանց խնդիրներին (Լեռնային Ղարաբաղից - խմբ.):

«Ռուսաստանը հետեւողականորեն քայլեր է ձեռնարկում մարդասիրական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։ Մեծ քանակությամբ բեռներ արդեն հասցվել են ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով, որն օգնում է նաեւ բենզինի պահեստում (Ստեփանակերտից ոչ հեռու) վերջերս տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով տուժած ծանր վիրավորների տարհանմանը»,-հավելել է ռուս դիվանագետը։

Արդեն մի շարք հանդիպումներ են եղել Կապանի քաղաքապետարանում, իսկ այսօր, հավելել է Շոնինը, ինքն այցելել է Գորիս։ Այստեղ Շոնինը զրույց է ունեցել քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ, ում հետ մտքեր է փոխանակել ռուս-հայկական ընթացիկ հարաբերությունների եւ այստեղ բնակվող Ռուսաստանի քաղաքացիների համար հյուպատոսական ծառայությունների հնարավորությունների շուրջ:

Բացի հյուպատոսական հարցերից՝ Ռուսաստանի նոր դիվանագիտական ներկայացուցչությունը զբաղվելու է հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդմամբ։

Հարցին, թե ինչով կարող է պայմանավորված լինել այլ երկրների հետաքրքրությունը Սյունիքում դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու հարցում (ներկայացուցչություն կբացի նաեւ Ֆրանսիան, իսկ Իրանը Կապանում գլխավոր հյուպատոսություն է բացել 2022 թվականի հոկտեմբերին), Շոնինը պատասխանել է. «Ինձ համար դժվար է մեկնաբանել այլ երկրների որոշումները։ Իրանը, հավանաբար, ելնում է նրանից, որ Հայաստանի անմիջական հարեւանն է, մինչեւ սահմանն այստեղ ընդամենը 80 կմ է, եւ Հայաստանի տարածքում իր քաղաքացիներին օգնելու ցանկությունից»։

Ռուսաստանի համար, հավելել է նա, գլխավոր հյուպատոսության բացումը կոնկրետ գործնական քայլ է ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդման համար։ 

Հիշեցնենք, որ Սյունիքում ՌԴ հյուպատոսության հնարավոր բացման մասին առաջին անգամ մայիսի վերջին հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Պալտովը: Նրա խոսքով՝ մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը հավանություն է տվել այդ նախաձեռնությանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կայացել է Միրզոյան-Լավրով հանդիպումը. ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները ՌԴ քայլերի վերաբերյալ
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը...
Պեսկով. Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից և ծրագրում է զարգացնել հարաբերությունները նրա հետ
Հայաստանն ինքնիշխան երկիր է, որը երկկողմ հարաբերություններ է զարգացնում այն ​​պետությունների հետ, որոնց...
ՍԱՏՄ-ն մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքներում խախտումների հայտնաբերման դեպքերի շեշտակի ավելացումը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձանագրում է, որ...
Չէի ասի, որ քաղաքական տարրեր կան, բայց իրավիճակը տարօրինակ է. Քերոբյանը՝ Լարսում ստեղծված իրավիճակի մասին
Հայաստանը ԵԱՏՄ-ում հրատապ խորհրդատվություն է հրավիրել ՀՀ-ից ՌԴ արտահանման խնդրի հարցով...
Ներկա պահին Պուտինի եւ Փաշինյանի շփումների պլաններ չկան. Կրեմլ
Պուտինի եւ Փաշինյանի շփման պլաններ չկան...
«Վերին Լարս» անցակետի փակումը նշանակում է հայ-ռուսական հարաբերությունների դադարեցում. Աղաջանյան
«Վերին Լարսը» միայն անցակետ չէ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ