News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը հանդիպել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հետ:

Կոմիտեից NEWS.am-ին հյտնում են, որ ողջունելով դեսպանին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և ներկայացրել Կոմիտեի նախորդ երկու տարվա գործունեության արդյունքները: Սասուն Խաչատրյանը, մասնավորապես, անդրադարձել է կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում արձանագրված ցուցանիշներին՝ նշելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կոռուպցիոն դեպքերի բացահայտման արդյունավետությունը զգալիորեն բարձրացել է, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ մեկ կառույցի կողմից օպերատիվ և քննչական աշխատանքների կազմակերպմամբ ու իրականացմամբ, ինչպես նաև կոռուպցիոն դեպքերի բացահատման գործում պետական մյուս մարմինների հետ ակտիվ համագործակցությամբ:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է կոռուպցիայի դեմ պայքարում տարբեր ուղղություններով Եվրամիության հետ արդեն իսկ առկա համագործակցային կապերի ամրապնդումը: Քննարկվել են այդ համագործակցության շրջանակում առաջիկայում առավել առարկայական ու կոնկրետ քայլերի իրագործման հնարավորությունները:

Դեսպանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում ԵՄ-ն պատասխանատվություն է ստանձնել աջակցել Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում՝ նպաստելով կոռուպցիայի կանխարգելմանն ու կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացմանը: Ուստի կողմերը համաձայնության են եկել՝ հստակեցնել համատեղ ծրագրերի իրականացման գործնական քայլերը, ինչպես նաև դիտարկել եվրոպական լավագույն փորձի ներդրման միջոցով առավել արդյունավետ համագործակցություն զարգացնելու հեռանկարները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապիկյանն ու ՀՀ-ում ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության հարցերը
Դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է...
Բորելը քննադատել է ԵՄ-ին՝ միաժամանակ մի քանի հակամարտությունների մասին խոսելու դժկամության համար
Աշխարհը լի է հակամարտություններով, որոնց մի մասի մասին մենք նույնիսկ չենք խոսում...
ԵՄ երկրների ռազմական ծախսերը 2022 թվականին կազմել են ռեկորդային 240 միլիարդ եվրո
Նրա խոսքով՝ ԵՄ 27 երկրներից 20-ն ավելացրել են պաշտպանական ծախսերը, նրանցից վեցը՝ ավելի քան 10%-ով ավելացրել ռազմական ծախսերը...
Ֆոն դեր Լեյենը վստահեցրել է, որ 2024-ին ԵՄ-ն կկարողանա 1 միլիոն պարկուճ արտադրել
Ավելի վաղ, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել էր, որ 2023 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի փետրվար Ուկրաինա 1 միլիոն արկ փոխանցելու՝ ԵՄ-ի ծրագիրը չի կարող իրականացվել...
«Բանակցությունները»՝ վահան օբյեկտիվ քննադատությունից. Բաքվում պահանջում են վերանայել ԵԽ կոմիտեի հաշվետվությունները
Ադրբեջանը պահանջում է վերանայել...
Սկոպյեում Միրզոյանը Բորելի հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգության հարցերը
Նոյեմբերի 29-ին Սկոպյեում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ