News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

70 500 բռնի տեղահանված մեր հայրենակիցներից այս պահին արդեն 13 922-ը արդեն իսկ հաշվառվել և տեղակայվել է որևէ մարզի համայնքում՝ հյուրանոցներում, հյուրատներում, առանձնատներում: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին,  Հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնելիս ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

ՏԿԵ նախարարը ներկայացրեց նաև ժամը 13:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանվածների բաշխվածությունը՝ ըստ մարզերի:

Ըստ այդմ՝ Արագածոտնի մարզում 820 մարդ է տեղակայվել, Արարատում՝ մոտ 2200, Արմավիրում՝ 1049, Գեղարքունիքում՝ 1349, Լոռիում՝ 527, Կոտայքում՝ 3594, Շիրակում՝ 763, Սյունիքում՝ 1918, Վայոց ձորում՝ 1027, Տավուշում՝ 678:

«Մենք հիմա ստեղծել ենք ամբողջ հանրապետության բոլոր բնակավայրերի համար մի մեծ համակարգ, որտեղ օրվա մեջ 3 անգամ մուտքագրում ենք տվյալները, թե որ բնակավայրում քանի բնակիչ ավելացավ, և նաև մուտքագրում ենք, թե որտեղ ավելացավ՝ հյուրանոցներո՞ւմ են, հյուրատներո՞ւմ են, թե՞ հյուրընկալող ընտանիքում, թե՞ վարձով տներում են»,- ասաց նախարարը՝ նշելով, որ տեղակայման պահից սկսած՝ նրանց կարիքները հոգալու են:

Գնել Սանոսյանի խոսքով՝ շատ արցախցիներ չեն նախընտրում պետության կողմից առաջարկած կեցության վայրերն, ինչն իրենց աշխատանքում խնդիրներ է ստեղծում։ Այդուհանդերձ, նա վստահեցրեց, որ բոլորին են կացարան տալու։

«Մենք մեր որևէ հայրենակցի դրսում չենք թողնելու, գտնելու են մինիմալ պայմաններով վայրեր, որտեղ նրանք կարճաժամկետ հատվածում կարող են տեղակայվել, մինչև մտածենք երկարաժամկետ տեղակայման վայրերի մասին»,- նշեց նա։

Սանոսյանը նաև ասաց, որ կառավարությունը պատրաստվում է բազմաթիվ ծրագրեր իրականացնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ