News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 01
USD
402.65
EUR
439.49
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Զիմբաբվեի նորանշանակ դեսպան Բրայթ Կուպեմբային՝ (նստավայրը՝ ք. Թեհրան) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, շնորհավորելով դեսպան Կուպեմբային կարևոր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Զիմբաբվեի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու խորացմանը։

Երկուստեք արձանագրվել է, որ առկա է երկկողմ համագործակցության չիրացված զգալի ներուժ, ու պատրաստակամություն են հայտնել գործադրելու ջանքեր ներդրումների ներգրավման, առևտրատնտեսական, կրթամշակութային կապերի հաստատման հարցում:

Նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը դեսպանին ներկայացրել է նաև տարածաշրջանում անվտանգային և հումանիտար առկա իրավիճակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ