News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 01
USD
402.65
EUR
439.49
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դեմետրիուն կոչ է անում ԵԽ անդամ պետություններին աջակցել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը այնպես, ինչպես հաստատակամորեն աջակցում են Ուկրաինայի ժողովրդին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին Դեմենտրիուն հայտարարել է Դուբլինում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի նիստին։

«Հարգելի գործընկերներ, մինչ մենք խոսում ենք, Լեռնային Ղարաբաղում արդեն 10 ամիս անասելի հումանիտար ճգնաժամ է։ Հազարավոր մարդիկ (այս պահին ՝ մոտ 50 հազար անձ), ուժասպառ, թերսնված և վախեցած, հերթ են կանգնում դեպի Հայաստան զանգվածային արտագաղթի համար՝ փրկվելով էթնիկ զտումներից: Ի՞նչ ենք մենք արել, որպեսզի կանգնեցնենք հերթական հումանիտար աղետը, որն արթնացնում է հայ ժողովրդի տրավմատիկ անցյալի հիշողությունները: Ակնհայտ է, որ դա բավարար չէ, առհասարակ կարելի է ասել ոչինչ է: Մենք պետք է աջակցենք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը այնպես, ինչպես մենք հաստատակամորեն աջակցում ենք Ուկրաինայի ժողովրդին»,- ընդգծել է Աննիտա Դեմետրիուն։

Նրա խոսքով՝ ռազմական ագրեսիան, միջազգային իրավունքի և մարդու իրավունքների աղաղակող խախտումները դաժան հարձակում են կանոնների վրա հիմնված բազմակողմ համակարգի վրա:

«Մեր վճռականությունը հանուն այդ սկզբունքների պետք է լինի անվերապահ և զերծ երկակի ստանդարտներից՝ անկախ նրանից, թե ով է ագրեսորը։ Տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, ինչպես և Ռուսաստանը Ուկրաինայի դեպքում, և Թուրքիան Կիպրոսի դեպքում: Միջազգային հանրությունը պետք է շարունակի աջակցել Ուկրաինայի վերականգնման ջանքերին։ Միեւնույն ժամանակ, մենք պետք է մեր ողջ էներգիան ուղղենք Ուկրաինայում պատերազմի շուտափույթ ավարտին։ Պետք է նաև վերջ դնենք Հայաստանում Ադրբեջանի ագրեսիային և Կիպրոսում Թուրքիայի անօրինական ու ծավալապաշտական նկրտումներին եւ հնարավորինս շուտ վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ»,- շեշտել է Դեմենտրիուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Արցախի ներկայացուցչությունը չի մեկնաբանում Սամվել Բաբայանի որեւէ հայտարարություն
Սամվել Բաբայանը լրագրողներին տված ճեպազրույցում հայտարարել էր, թե…
ԵՄ-ում հույս ունեն, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը փոխըմբռնման կհանգեն. ԵՄ դեսպան
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ