
Իրանը մշտական բազա կստեղծի Անտարկտիդայում, հինգշաբթի ասել է ռազմածովային ուժերի ղեկավար, կոնտրադմիրալ Շահրամ Իրանին։
«Մենք նախատեսում ենք այնտեղ բարձրացնել Իրանի դրոշը և ստեղծել մշտական բազա»,- ասել է ծովակալ Իրանին, հաղորդում է Mehr-ը։
Իրանցի պաշտոնյաները նախկինում խոսել են Անտարկտիդայում մշտական կայան ստեղծելու անհրաժեշտության մասին։ Օրինակ, Իրանի օվկիանոսագիտության ազգային ինստիտուտի (INIO) գործադիր տնօրեն Վահիդ Չեղինին դեռ 2012 թվականին իրանական լրատվամիջոցներին ասել էր, որ պլաններ կան առաջիկա երեք տարվա ընթացքում Հարավային բևեռում մշտական կայան հիմնել, սակայն այս ծրագիրը դեռ չի իրականացվել։