News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

Ղազախստանը կհետեւի ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցային ռեժիմին։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցություններից հետո։

«Ինչ վերաբերում է պատժամիջոցների հնարավոր շրջանցմանը, ապա Ղազախստանը միանշանակ հայտարարել է, որ հետեւելու է պատժամիջոցային ռեժիմին, մենք շփումներ ունենք համապատասխան կազմակերպությունների հետ ՝ պատժամիջոցային ռեժիմի պահպանման համար»,-ասել է նա։

Իր հերթին, Շոլցը գոհունակություն է հայտնել, որ Ղազախստանի կառավարությունն աջակցում է Արեւմուտքին պատժամիջոցների շրջանցումը թույլ չտալու ջանքերին։

Ռուսաստանի դեմ եմ պատժամիջոցներն առաջին անգամ սահմանվել են 2014 թվականին եւ դրանից հետո երկարաձգվում են տարին երկու անգամ՝ հունվարին եւ հուլիսին, վեց ամսով: 2022 թվականի փետրվարի 24-ից այս ռեժիմի շրջանակներում սահմանվել է հակառուսական պատժամիջոցների 11 փաթեթը։ Սա ԵՄ-ի պատմության մեջ ամենամասշտաբային պատժամիջոցային ռեժիմն է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ