News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 28
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, այցելել է «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն», որտեղ այս պահին բուժում են ստանում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով տուժած անձինք։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

Պաշտպանը զրուցել է բժշկական անձնակազմի հետ, ծանոթացել վիրավորների առողջական վիճակին։

Այնուհետև Պաշտպանն այցելել է նաև «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ առանձնազրույցներ է ունեցել Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված վիրավոր անձանց և նրանց հարազատների հետ։ Անահիտ Մանասյանը բուժանձնակազմի հետ քննարկել է անձանց առողջական վիճակին և բուժման ընթացքին վերաբերելի մի շարք հարցեր:

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին անձնվեր և բարեխիղճ աշխատանքի համար: Անահիտ Մանասյանը նաև նշել է, որ բուժում ստացող մեր հայրենակիցների իրավունքների երաշխավորման հետ կապված հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո:

Բժշկական հաստատություններ այցերը շարունակվում են»:

Տպել
Ամենաշատ