
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանատուն՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 74-ամյակի կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
Հաղորդագրությունում նշված է․
«Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Ֆան Յոնին և ի դեմս նրա՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով հաջողություն ու ամենայն բարիք:
Նախագահը գրառում է կատարել դեսպանատան պատվավոր հյուրերի մատյանում, որից հետո առանձնազրույց ունեցել դեսպանի հետ»: