News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը


ՀՀ կառավարությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Հակարիի ադրբեջանական անցակետում Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի գերեվարման հարցով։ Հայկական կողմը պահանջել է տեղեկություններ տրամադրել նրա կարգավիճակի, պահման պայմանների և նրա առողջական վիճակի մասին։

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, որ Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանության երաշխավորման մասով անհատական միջանկյալ  ժամանակավոր միջոց պահանջելու դիմումը երեկ ուղարկել են ՄԻԵԴ. «Դատարանից պահանջել են երաշխավորել պարոն Վարդանյանի իրավունքները՝ կյանքի իրավունք,  խոշտանգման, անմարդկային, դաժան վերաբերմունքի արգելք։ Հուսով ենք՝ արագ կարձագանքի դատարանը։ Ամեն դեպքում, կապի մեջ ենք իր հարազատների հետ էլ, եւ եթե ստանանք պատասխան, կփոխանցենք իրենց»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք Երեւանը պատրաստ է այս հարցով դիմել նաեւ այլ դատարաններին, Կիրակոսյանը պատասխանեց. «Չասեմ՝ որտեղ ենք պատրաստվում դիմել, երբ որ դիմենք կիմանաք անպայման: : Մենք երկու հիմնական միջազգային դատական ատյան ունենք. մեկը ՄԻԵԴ-ն է, մյուսը՝ արդարադատության միջազգային դատարանը»:

Ինչ վերաբերում է Բաքվի ունեցած «սև ցուցակին» և արդյո՞ք հնարավոր չէ այդ ցուցակում ընդգրված անձանց ձերբակալությունները կանխարգելել, Եղիշե Կիրակոսյանն ասաց. «Կան հրապարակումներ տարբեր անձանց անուններով, եւ մենք այդտեղ տեսնում ենք այն անձանց անունները, որոնք ռիսկի գոտում են, կամ կարող ենք ենթադրել, թե որ խումբ անձանց մասին կարող է խոսքը լինել: Ամեն դեպքում այդ ուղղությամբ էլ հետեւողական կլինենք: կանխարգելելը չեմ պատկերացնում՝ ոնց հնարավոր կլինեի անել: Բայց կարծում եմ՝ այս դեպքում պոստ ֆակտում պետք է գործենք: Որոշակի միջոցներ կան, որոնց մասին շուտով կիմանաք: Կփորձենք այդ հնարավոր  իրավական միջոցները օգտագործել, որպեսզի կանխարգելման ուղղությամբ էլ աշխատենք»։

Նշենք, որ նախօրեին Արցախից Հայաստան գալիս Ադրբեջանի կողմից ձերբակալվել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Նրան 4 ամսով արդեն կալանավորել են եւ մեղադրում են ահաբեկչությունը ֆինանսավորելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ