News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի անհետաձգելի բժշկական օգնությունն այսօր կհասնի Հայաստան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանը նշել է, որ 5 տոննա բժշկական օգնությունը ներառում է բժշկական սարքավորումներ և դեղորայք` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ծանր վիրավորում ստացածների բուժման համար:

Քննարկվում է նաև այրվածքներ ստացած մի քանի պացիենտներին Ֆրանսիայի մասնագիտացված բժշկական կենտրոններ տեղափոխելու հարցը:

«Ֆրանսիայի Հանրապետության օպերատիվ արձագանքը խոսում է հայ-ֆրանսիական ջերմ հարաբերությունների մասին: Մեր երկարաժամկետ համագործակցությունը կնպաստի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների թե՛ հրատապ կարիքների լուծմանը, թե՛ հետագա ինտեգրմանը»:

Օգնությունը կտրամադրվի ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնին» և Գորիսի բժշկական կազմակերպություններից մեկին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ