News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.54
EUR
434.77
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Ես չափազանց հիասթափված եմ ԱՄՆ կառավարության դիրքորոշումից, որը երեք տարի շարունակ ձայն չէր հանում, երբ հայ ժողովուրդը սպանվում էր և ենթարկվում ագրեսիայի։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց The California Courier թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը։

«Բացի այդ, վերջին 9 ամիսների ընթացքում, երբ Լաչինի միջանցքը գտնվում էր շրջափակման մեջ, ԱՄՆ-ը ոչինչ չարեց, բացի հայտարարություններից։ Իսկ հիմա, երբ Արցախը կորած է, Հայաստան է գալիս ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ու անամոթաբար ասում, որ ԱՄՆ-ը 11,5 մլն դոլար է հատկացնելու։ Սա շատ փոքր գումար է՝ հաշվի առնելով աղետի մասշտաբները»,- նշեց Սասունյանը։

Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ը պետք է առնվազն 1 միլիարդ դոլար հատկացներ, որպեսզի հնարավոր լիներ բոլորին օգնել։

«Մենք հոգնել ենք բոլորից գեղեցիկ խոսքեր լսելուց։ Բայդենը նույնպես գեղեցիկ նամակ է գրել, բայց երեք տարվա ընթացքում նա նաև ոչ մի խոսք չի ասել Արցախի մասին։ Նրանք ոչ միայն մեզ չեն օգնում, այլեւ ամեն հարմար առիթով աջակցում են Ադրբեջանին ու Թուրքիային՝ ոգեշնչելով նրանց նոր հակահայկական քայլեր ձեռնարկել։

Ես ամբողջ կյանքում պաշտպանել եմ Բայդենին, բայց հիմա ԱՄՆ ողջ հայ համայնքը հիասթափված է նրանից։ Վստահ եմ, որ Բայդենն արդեն չի ստանա այնքան հայկական ձայներ, որքան նախորդ անգամ»,- հավելել է նա։

Ընդ որում, Սասունյանը կարծում է, որ Բայդենի հակառակորդ Թրամփի թեկնածությունն էլ ավելի վատ է հայկական շահերի համար։

«Այդ պատճառով ընտրությունը վատի և ամենավատի միջև է», - ասաց The California Courier-ի խմբագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ