News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 02
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովն ասել է, որ Բաքուն ցանկանում է ճանապարհային և երկաթուղային կապ ապահովել Նախիջևանի հետ ՀՀ Սյունիքի մարզով, սակայն այդ նպատակով այնտեղ զորք չի ուղարկի։

«Ադրբեջանն ասում է, որ ցանկանում է ճանապարհային և երկաթուղային կապեր հաստատել էքսկլավի (Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն) հետ, բայց «այնտեղ զորքեր չի ուղարկի», - հաղորդում է Reuters-ը Սուլեյմանովի հետ հարցազրույցից հետո:

Նրա խոսքով, գաղափարը բանակցությունների միջոցով տրանսպորտային միջանցքների բացման շուրջ համաձայնության գալն է, մինչդեռ «ոչ ոք չի պատրաստվում ուժով ոչինչ բացել»։ «Դա հակասում է նպատակին: Ոչ ոք չի պատրաստվում այնտեղ զորքեր տեղակայել, մենք չենք պատրաստվում ներխուժել Հայաստան»,- հավելել է դիվանագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ