
Լեհական ուղղաթիռը երկու անգամ խախտել է Բելառուսի սահմանը, տեղեկությունը հաստատվել է օբյեկտիվ հսկողության տվյալներով։ Այս մասին հայտնում է Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությունը։
«Այսօր ժամը 15:02-ին ՌՕՈՒ և ՀՕՊ ուժերի ռադիոտեղորոշիչ սարքերը հայտնաբերել են լեհական ինքնաթիռի մոտենալը Բելառուսի սահմանին։ Ժամը 15։20-ի սահմաններում ուղղաթիռը հատել է Բելառուսի Հանրապետության սահմանը՝ խորանալով մինչև մեկուկես կիլոմետր հեռավորության վրա։ Ժամը 16:22-ին ուղղաթիռը կրկին խախտել է պետական սահմանը՝ խորանալով 300 մ»,- նշել են Բելառուսի ՊՆ-ից։
Ռազմական գերատեսչությունը պարզաբանել է, որ լեհական ուղղաթիռի կողմից սահմանի խախտման մասին տեղեկատվությունը հաստատվել է «օբյեկտիվ հսկողության տվյալներով», և դրա հետ կապված՝ «հերթապահ ավիացիա է բարձրացվել»։
«Միջադեպի հանգամանքները ներկայումս պարզվում են, և ռազմական գերատեսչությունը արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ համապատասխան նոտա է պատրաստում»,- հավելել են Բելառուսի պաշտպանության նախարարությունից: