News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 05
USD
403.05
EUR
438.03
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Ղազախստանը որևէ մտահոգություն չունի Ռուսաստանից տարածքային պահանջների հետ կապված, հինգշաբթի Բեռլինում կայացած ճեպազրույցում ասել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

«Ինչ վերաբերում է Ղազախստանի և Ռուսաստանի սահմանին, ապա այն ժամանակին դելիմիտացվել և զգալի չափով սահմանազատվել է, հաստատվել և վավերացվել երկու երկրների խորհրդարանների կողմից։Ուստի Ռուսաստանի կողմից տարածքային պահանջների հետ կապված մտահոգություններ չունենք։ Մենք կանոնավոր բարեկամական կապեր ենք պահպանում երկկողմանի հիմունքներով, ինչպես նաև համապատասխան ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակներում»,- ասել է Տոկաևը՝ պատասխանելով Ռուսաստանի հետ Ղազախստանի հարաբերությունների մասին հարցին։

Նա հիշեցրել է, որ Ղազախստանն ու Ռուսաստանն ունեն աշխարհի ամենաերկար ցամաքային սահմանը, 2013-ին երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիր է ստորագրվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ