
Լեհ զինվորականները հերքել են, որ իրենց ուղղաթիռով խախտել են Բելառուսի օդային տարածքը։ «Տեղեկացնում ենք, որ բելառուսական կողմի այսօրվա հայտարարությունը` լեհական ուղղաթիռով սահմանը իբր հատելու մասին, չի համապատասխանում իրականությանը։ Դա հաստատվում է թռիչքների կառավարման համակարգով և ռադիոտեղորոշիչ գրառումներով. նման իրադարձություն տեղի չի ունեցել»,- ասվում է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ հրամանատարության հաղորդագրության մեջ։
Հինգշաբթի օրը Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է Լեհաստանի ուղղաթիռի կողմից օդային սահմանի կրկնակի խախտման մասին։