News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը


Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների: Այս մասին հայտարարություն է տարածել  Երեւանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

«Իսկ դա անելու համար ընդամենը մենք պետք է ներկա չգտնվենք ավագանու առաջին նսիտին, որը կգումարվի հոկտեմբերի 10-ին: Մենք հայտարարում ենք, որ ներկա չենք գտնվի նիստին, որպեսզի նիստը տապալվի, քվորում չապահովվի եւ գնանք ավագանու նոր ընտրությունների»,-ասել է նա:

Մարությանը բացատրել է, որ խնդիրը կայանում է նրանում, որ  «Հանրային ձայն» կուսակցության ավագանու 2 անդամները՝ Արտակ Գալստյանը եւ Տիգրան Ուրիխանյանը ֆիսիզիկապես չեն կարող ներկա գտնվել նիստին, այդ իսկ պատճառով հնարավոր չի դառնում ընդնդիմադիր թեկնածուի ընտրությունը:

Նա հայտնել է, որ մամուլից տեղեկցել է «Մայր Հայաստան» դաշինքի հայտարարության  մասին, որով հայտարարել են, որ չեն գնում նիստին, որպեսզի քվորում չապահովվեն եւ գնան նոր ընտրությունների:

«Այստեղ միայն  մնում է «Հանրային ձայն» կուսակցության դիրքորոշումը: Եթե այս կուսակցությունը նույնիսկ մեկ հոգով գնա եւ ներկա գտնվի նիստին, կարող է ոչ մեկին չքվեարկել, ձեռնպահ լինել եւ այլն, ապա նիստը կկայանա եւ կընտրվի իշխանական թեկնածուն; Եթե «Հանրային ձայն»-ը չի գնում նիստին, նիստը չի կայանա եւ իշխանությունը չի վերարտադրվի քաղաքապետարանում: Սա այն երկու տարբերակն է, որն ունի է «Հանրային ձայն» կուսակցութունը, որոշումն իրենք կկայացնեն, թե ինչպես կանեն, իսկ ձեզ սիրելի երեւանցիներ կխնդրեմ ուշադիր հետեւել բոլոր կուսակցությունների գործողություններին, ոչ թե նրանք ինչ են ասում,այլ՝ ինչ են անում»,-ասաց Մարությանը՝ նշելով, որ այս հայտարարությունը ցույց է տալիս, որ իրենք աթոռակռվով չեն զբաղվում, այլ  հակառակը՝ «սկզբունքակռվով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ