
ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաղորդել է Պարսից ծոցում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի նավերի և ամերիկյան ռազմական ուղղաթիռի հետ կապված միջադեպի մասին:
Համաձայն CENTCOM-ի հայտարարության՝ սեպտեմբերի 27-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի նավերը «անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ փոխգործակցության» մեջ են մտել ամերիկյան AH-1Z Viper հարվածային ուղղաթիռի հետ, որը պլանային առաքելություններ էր իրականացնում Պարսից ծոցի տարածաշրջանի միջազգային օդային տարածքում: Ըստ ԱՄՆ-ի բանակի հայտարարության՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավերը «բազմիցս լազերային ճառագայթ են ուղղել դեպի ուղղաթիռը»:
«Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել, ուղղաթիռը նույնպես չի խոցվել»,- նշվում է փաստաթղթում։ Ըստ ԱՄՆ զինված ուժերի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի «ոչ պրոֆեսիոնալ, անապահով և անպատասխանատու պահվածքը» վտանգի տակ է դնում ԱՄՆ զինվորականների և նրանց գործընկերների կյանքը և պետք է անհապաղ դադարեցվի: