News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.54
EUR
434.77
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Բելառուսը խիստ բողոք է ներկայացրել երկրում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտին Վոյցեխովսկիին՝ կապված լեհական ուղղաթիռի կողմից սահմանը խախտելու հետ։ Այս մասին հայտնում է Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ընդ որում, Մինսկը պահանջել է «անհապաղ իրականացնել այս միջադեպի օբյեկտիվ հետաքննություն և բելառուսական կողմին տեղեկացնել դրա արդյունքների մասին, ինչպես նաև ձեռնարկել համալիր միջոցներ՝ ապագայում նմանատիպ միջադեպերի կրկնությունը կանխելու համար»:

ԱԳՆ-ն ընդգծել է, որ լեհական ուղղաթիռի կողմից հանրապետության օդային տարածքը խախտելու փաստն արձանագրվել է օբյեկտիվ հսկողության միջոցներով։

Ավելի վաղ Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ լեհական ուղղաթիռը երկու անգամ խախտել է Բելառուսի սահմանը։ Տեղեկությունը, ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, հաստատվել է «օբյեկտիվ վերահսկողության տվյալներով»։ Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հերքել է լեհական ուղղաթիռի կողմից Բելառուսի սահմանը խախտելու մասին՝ Մինսկի հայտարարությունները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ