News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը


Հուսով եմ՝ Ադրբեջանը ռազմական գործողություններ չի սկսի Հայաստանի դեմ միջանցք ստանալու համար, դա անհավատալի անհեռատեսություն կլինի, ինչպիսին որ այս ռազմական գործողությունն էր (Արցախում - խմբ․), քանի որ դրանով չեն հասնի այն նպատակներին, որոնց ձգտում են։ NEWS.am-ի «ՈւԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Կենտուկիի համալսարանի Փաթերսոնի դիվանագիտության դպրոցի պրոֆեսոր Քերի Քավանոն՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հավանական է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար Ադրբեջանը կհարձակվի Հայաստանի վրա՝ ունենալով Թուրքիայի աջակցությունը։

Քավանոյի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ պատերազմը պարզապես տասնամյակներով կխարխլի այս տարածաշրջանը։

«Սա (միջանցք ստանալու համար Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելը - խմբ․) տարածաշրջանի երկրների խնդիրները կամ մտահոգությունները լուծելու միջոց չէ, դրա համար անհրաժեշտ է քաղաքական երկխոսություն: Չի լինի այնպես, որ աշխարհը հերթ կանգնի, որպեսզի օգտագործի ձեր սահմանը, որի համար մարտական գործողություններ են ընթացել։ Եվ կա գին, որը պետք է վճարել այդ կարգի ռազմական գործողություններ իրականացնելու համար: Այնպես որ՝ ոչ, դա իրատեսական միջոց չէ դրան հասնելու համար: Եվ կրկին պետք է ասեմ հետևյալը՝ որպեսզի մարդիկ չհեռանան, չպետք է նման քննարկումներ լինեն։ Նման բան տեսա դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին, կարծեմ՝ Սուրբ Ծննդյան օրը, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսում էր Արևմտյան Ադրբեջանի մասին և, վերադառնալով մինչև անցյալ դարի սկիզբ, ակնարկում, թե տարածքային պոտենցիալ պահանջներ կան Հայաստանի ավելի մեծ շրջանների նկատմամբ։ Սա Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ճանապարհ չէ»,- շեշտեց Քավանոն։

Հարցին՝ արդյո՞ք Իրանը ռազմական ուժով կմիջամտի, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա՝ հաշվի առնելով Թեհրանի գրեթե ամենօրյա զգուշացումներն այն մասին, որ իրենք թույլ չեն տա փոխել տարածաշրջանային սահմաններն ու, մասնավորապես, Հայաստան-Իրան սահմանը, Քավանոն նկատեց՝ դժվար է հստակ կանխատեսել, թե ինչպես իրեն կպահի Թեհրանը։

«Սա տեսական հարց է, որին դժվար է պատասխանել։ Ես չեմ կարծում, թե Իրանը կարողություն ունի թույլ չտալու Հայաստանին իրացնելու իր իրավունքն ու պայմանավորվածության հասնելու տրանսպորտային այնպիսի ուղու բացման հարցում, որն առավել արդյունավետ և օգտակար կլինի Հայաստանին օգտագործել։ Դա արդեն այլ հարց է, որը չի հանգեցնի սահմանների փոփոխության։ Սրանք բարդ հարցեր են, որոնք պետք է ուսումնասիրվեն, ինչը, կրկին, քաղաքական անկեղծ քննարկումներ ու բանակցություններ է պահանջում։ Կարծում եմ՝ դա կարող է տեղի ունենալ, բայց ինձ չի թվում, որ դա հեշտ գործ է՝ հաշվի առնելով այն, ինչ այսօր է կատարվում»,- ընդգծեց Քավանոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ