News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 10
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը


Հայաստանն ունի բաց ներդրումային քաղաքականություն, մենք մտադիր ենք մեր տեխնոլոգիաները խթանել հայկական շուկա, հատկապես շինարարության և ենթակառուցվածքների ոլորտում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց China XD Electric Engineering Co.LTD-ի գլխավոր մենեջեր Գիլբերտ Չժաոն։

Չինական ընկերության ներկայացուցչի խոսքով՝ Հայաստանը կարևոր գործընկեր է ոչ միայն բուն ընկերության, այլև Չինաստանի համար` «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում հարաբերությունների զարգացման ռազմավարության մեջ։

«Հայաստանի քաղաքականությունը բաց և թափանցիկ է ներդրումների համար: Մենք վստահ ենք, որ կարող ենք հաջողությունների հասնել ձեր երկրում։

Բացի «Աշնակ» էլեկտրական ենթակայանի ծրագրից, որի վերակառուցմամբ մենք էինք զբաղվում, մեր ընկերությունը նաև զբաղվում էր նմանատիպ նախագծում Վանաձորում, որը մեզ համար շատ կարևոր էր, քանի որ մենք շատ օգտակար փորձ ձեռք բերեցինք ձեր շուկան հասկանալու առումով:

Ուստի մենք վստահ ենք, որ ապագայում կարող ենք բարձրորակ ծառայություններ մատուցել ձեր երկրին»,- ասաց պարոն Ժաոն։

Նաև, China XD-ի գլխավոր տնօրենի խոսքով, իր ընկերության ղեկավարությունը և Չինաստանի կառավարությունը բարձր են գնահատում ընկերության աշխատանքը Հայաստանում։

«Աշնակ ենթակայանի շահագործումը մեծ նշանակություն ունի մեր կորպորացիայի համար։ Մեզ համար սա առաջին նման խոշոր նախագիծն է արտերկրում։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչները, ՉԺՀ դեսպան պարոն Ֆան Յոնգի հետ միասին ուշադրություն դարձրին մեր աշխատանքին, այցելեցին նախագիծը և հետևեցին աշխատանքի առաջընթացին »,- ասաց պարոն Չժաոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանն էլեկտրաէներգիա արտադրելու լուրջ ներուժ ունի, որը կարող է մատակարարվել Եվրոպա. Ցիկոլիա
Ցիկոլիան վստահ է, որ խաղաղությունն անհնար է կամ չի կարող երկարաժամկետ լինել առանց տնտեսական շահերի...
Բաքուն և Բրյուսելը կթարմացնեն էներգետիկայի ոլորտում գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզը
Մենք արդյունավետ քննարկումներ անցկացրեցինք Հարավային գազային միջանցքի և կանաչ էներգետիկ միջանցքի (դեպի Եվրոպա) և մեր էներգետիկ երկխոսության այլ առաջնահերթությունների վերաբերյալ...
Հայաստանի ատոմակայանը շատ կարևոր նշանակություն ունի երկրի էներգետիկ ոլորտի համար․ ՀՀ նախագահ
Այն ապահովում է Հայաստանի էներգետիկ հզորության 25-30 տոկոսը...
Brent տեսակի նավթը մեկ բարելի դիմաց նվազել է մինչև 80,6 դոլար՝ նախորդ օրվա գնի անկումից հետո
Ինչը 23 ցենտով ցածր է նախորդ նստաշրջանի փակման գնից...
Brent նավթի մեկ բարելի գինը 82,95 դոլար է
Էտալոնային մակնիշի նավթի գինը հինգշաբթի առավոտյան տատանվում է...
Առաջիկա տարիներին ավելի քան 10 երկրներ կսկսեն միջուկային աղբյուրներից էլեկտրաէներգիա արտադրել. ՄԱԳԱՏԷ 
Մի քանի տարվա ընթացքում կլինեն մեկ տասնյակ կամ 13 (նոր) միջուկային երկրներ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ