News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի աշխատանքների արդյունքում Հայաստանի ու Արցախի հանրապետությունների շուրջ ստեղծված արտաքին-քաղաքական, անվտանգային և հումանիտար խնիրներին տեղում ծանոթանալու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ավստրալիական Միության միջև հարաբերությունների զարգացման հնարավոր ուղիներ նախանշելու նպատակով՝ սեպտեմբերի 25-28-ը Հայաստան է այցելել ավստրալացի խորհրդարանականների պատվիրակություն՝ մասավորապես Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավորներ Հուգ ՄըքԴերմոթը, Թիմ Ջեյմսը, Մարկ Քուրը, Մաթ Քրոսը, Սյուզան Չարթերը, Վիկտորիա նահանգի խորհրդարանի պատգամավոր Քիմ Վելսը և Անն-Մարի Հերմանսը։ Պատվիրակության կազմում էին նաեւ ավստրալիացի քաղաքական գործիչներ։ Նրանց ուղեկցել են Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի պատասխանատուները և ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի,  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի, Հայաստան-Ավստրալիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի հետ։ Սեպտեմբերի 26-27-ին պատվիրակությունն այցելել է Սյունիք, մասնավորապես Գորիսում ծանոթացել  Արցախից բռնի տեղափոխված մեր հայրենակիցների վիճակին։ Պատվիրակությունը Հայաստանում Արցախի պատկան մարմիններին է փոխանցել հումանիտար օգնություն, որը գոյացել էր Հայ օգնության միության Ավստրալիայի շրջանային միավորի և Ռեյդ քաղաքի ղեկավարի համայնքային նվիրատվության միջոցներով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ