News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Լեհաստանը չի հանի իր վետոն Եվրամիության միգրացիոն համաձայնագրի վրայից, հայտարարել է վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին, փոխանցում է Reuters-ը։

ԵՄ երկրները փորձում են համաձայնության գալ ապաստան հայցողների բաշխման համակարգի շուրջ, ովքեր Եվրոպա են հասնում պաշտոնական սահմանային անցակետերից դուրս։

Միգրացիայի հարցերով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ դաշինքը պատրաստվում է համաձայնության գալ անօրինական ներգաղթի դեմ պայքարի վերաբերյալ, այն բանից հետո, երբ հինգշաբթի օրը նախարարների բանակցությունները վերջնական համաձայնության չհանգեցրին, քանի որ Բեռլինը և Հռոմը մտահոգված են առանցքային ընտրություններից առաջ ժամանողների աճով:

Հոկտեմբերի 15-ին Լեհաստանի իշխող «Իրավունք և արդարություն» (PiS) կուսակցությանը նույնպես սպասվում են ընտրություններ, և դրա գլխավոր նախընտրական խոստումներից մեկը Լեհաստանը անօրինական ներգաղթից պաշտպանելն է: Քվեարկության նույն նույն հարցի շուրջ հանրաքվե կանցկացվի։ 

«Հաջորդ շաբաթ ես կգնամ Եվրոպական խորհուրդ, որտեղ կպահպանեմ իմ վետոն անօրինական միգրացիայի վերաբերյալ», - ասել է Մատեուշ Մորավիեցկին. «Սա ոչ միայն Լեհաստանի և անդամ մյուս երկրների ինքնիշխանության վրա հարձակում է, այլև ԵՄ-ն ոչ ժողովրդավարական ճանապարհով ապակայունացնելու փորձ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապիկյանն ու ՀՀ-ում ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության հարցերը
Դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է...
Բորելը քննադատել է ԵՄ-ին՝ միաժամանակ մի քանի հակամարտությունների մասին խոսելու դժկամության համար
Աշխարհը լի է հակամարտություններով, որոնց մի մասի մասին մենք նույնիսկ չենք խոսում...
ԵՄ երկրների ռազմական ծախսերը 2022 թվականին կազմել են ռեկորդային 240 միլիարդ եվրո
Նրա խոսքով՝ ԵՄ 27 երկրներից 20-ն ավելացրել են պաշտպանական ծախսերը, նրանցից վեցը՝ ավելի քան 10%-ով ավելացրել ռազմական ծախսերը...
Ֆոն դեր Լեյենը վստահեցրել է, որ 2024-ին ԵՄ-ն կկարողանա 1 միլիոն պարկուճ արտադրել
Ավելի վաղ, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել էր, որ 2023 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի փետրվար Ուկրաինա 1 միլիոն արկ փոխանցելու՝ ԵՄ-ի ծրագիրը չի կարող իրականացվել...
«Բանակցությունները»՝ վահան օբյեկտիվ քննադատությունից. Բաքվում պահանջում են վերանայել ԵԽ կոմիտեի հաշվետվությունները
Ադրբեջանը պահանջում է վերանայել...
Սկոպյեում Միրզոյանը Բորելի հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգության հարցերը
Նոյեմբերի 29-ին Սկոպյեում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ