News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 12
USD
403.54
EUR
434.77
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բռնի տեղահանվածների թիվը կազմում է 88 780 անձ: Այդ մասին հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Թվային դինամիկայից երևում է, որ որոշակի ինտենսիվության պակաս է զգացվում։ Ժամը 06։00-ի դրությամբ այդ թիվը 84 հազար 770 էր, իսկ 08։00-ի դրությամբ` 86 հազար 560»,– ասաց Բաղդասարյանը։

Նա հավելեց, որ Հակարիի կամուրջը 10։00-ի դրությամբ հատել է 18 հազար 756 տրանսպորտային միջոց։

Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանի կողմից ուղարկված ավտոբուսները, որոնք երեկ երեկոյան մեկնել էին Ստեփանակերտ, այնտեղից Գորիս են տեղափոխել շուրջ 2000 բռնի տեղահանված անձի։

ՀՀ վարչապետի խոսնակն ասաց, որ այդ ավտոբուսները կրկին մեկնելու են Ստեփանակերտ, և դրանք տեղափոխում կապահովեն մինչև Հայաստան գալու ցանկություն հայտնած վերջին մարդը։

Բաղդասարյանը շեշտեց, որ այս պահի դրությամբ Գորիսի և Վայքի կենտրոններում արդեն 63 հազար 483 անձ է հաշվառվել։

Բաղդասարյանը ներկայացրեց նաև, թե քանի անձ է օգտվել պետության կողմից առաջարկված կեցավայրից. «Նախորդ երեկոյան ունեինք 17,153 ցուցանիշ, այս պահի դրությամբ այն կազմում է 20,306։ Բոլոր նրանց, ովքեր հատում են Հակարիի կամուրջը, առաջարկվում է կեղացայր։ Ուզում եմ ներկայացնել, թե ինչ ցուցանիշ ունենք մարզերում։

Արագածոտնի մարզում՝ 972, Արարատի մարզում՝ 4,658, Արմավիրի մարզում՝ 1,772, Գեղարքունիքում՝ 1,935, Լոռիում՝ 921, Կոտայքում՝ 4,622, Շիրակի մարզում տեղավորվել է 900 անձ, Սյունիքում 2,040, Վայոց ձորում՝ 1,370, Տավուշում՝ 1,116»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԼՂ-ում իրավիճակի վերաբերյալ փաստահավաք աշխատանքի արդյունքները կներկայացվեն միջազգային դերակատարներին. ՄԻՊ-ը՝ Բուիքսին
Անահիտ Մանասյանը ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության նախագահին ներկայացրել է...
Արայիկ Հարությունյանն այսօր Ադրբեջանի բանտում է, որովհետեւ ինքը շատ ավելի բան գիտի․ Արթուր Խաչատրյան
Տեսեք, Ադրբեջանի բանտում գտնվում են Փաշինյանի քաղաքական բոլոր հակառակորդները...
Հայաստանում ԼՂ ԱԺ նիստ անելը Հայաստանի դեմ ռումբ է. ԼՂ-ն վարի տան, հիմա գան Հայաստանը վարի տա՞ն. Պապոյան
Այն, ինչ արվում է, դրանք ականներ են հայկական պետականության տակ. մենք ուզում ենք ունենալ պետություն, ոչ թե հայրենիք…
Լավագույն լուծումն այն է, որ այս ստատուս քվոն պահենք՝ ոչ գանք, ոչ գնանք. Գեւորգ Պապոյանը՝ փախստականների վերադարձի մասին
Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում մի շարք կետեր համաձայնեցված...
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Ամենաշատ