
«Էլ Նինյո»-ն եկել է Նոր Զելանդիա և ակնկալվում է, որ առաջիկա երեք ամիսներին կբերի ուժեղ քամիներ, ջերմաստիճանի ծայրահեղ փոփոխություններ և փոփոխական տեղումներ:
Նոր Զելանդիայի Ջրային և մթնոլորտային հետազոտությունների ազգային ինստիտուտի (NIWA) տվյալներով՝ երկրի երկու հիմնական կղզիների արևելքում հնարավոր է ավելի տաք ջերմաստիճան: «Ավստրալիայի օդային զանգվածներից անժամանակ տաքացման ժամանակաշրջաններին, ամենայն հավանականությամբ, կհետևեն հարավային կտրուկ ցուրտ քամիները», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ NIWA-ի տվյալների՝ Հյուսիսային կղզու հյուսիսում և արևելքում տեղումները, հավանաբար, կլինեն նորմայից ցածր, իսկ Հարավային կղզու արևմուտքում՝ նորմայից բարձր:
«Էլ Նինյո»-ն կարող է ազդել կաթի արտադրության վրա և նվազեցնել անասունների աճը Նոր Զելանդիայում, որը կաթնամթերքի և մսի հիմնական արտահանողն է:
Ավստրալիան հայտարարել է, որ «Էլ Նինյո»-ն եկել է 10 օր առաջ, ընդ որում, երկիրում արդեն նկատվում էր ոչ սեզոնային շոգ:
«Էլ Նինյո»-ն Խաղաղ օվկիանոսի հասարակածային մասում ջրի մակերեսային շերտի ջերմաստիճանի տատանումն է, որը նկատելի ազդեցություն է ունենում կլիմայի վրա։