
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին: Այս մասին հայտարարություն է տարածել դաշինքը:
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 28-ի նիստում գրանցել է Երևանի ավագանու ընտրված անդամներին։ Նորընտիր ավագանիում «Մայր Հայաստան» խմբակցության կազմը ներկայացնում ենք ստորև․
- Թևանյան Անդրանիկ Նորիկի
- Փոստանջյան Զարուհի Համազասպի
- Սուքիասյան Մանուկ Հենրիկի
- Հարոյան Սամվել Անուշավանի
- Մխիթարյան Դուստրիկ Վանուշի
- Մանուկյան Մեսրոպ Գևորգի
- Հակոբյան Սամվել Ռուբիկի
- Ավագյան Ադրինե Էդուարդի
- Պետրոսյան Թաթուլ Ռուշանի
- Աղեկյան Սոննա Սուրենի
- Ստեփանյան Գևորգ Արմենակի
- Հայրապետյան Նարինե Սլավիկի
Ինչպես նախապես տեղեկացրել էինք՝ ոչ իշխանական թեկնածուի շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքն ընտրում է նիստին չներկայանալու և քվորում չապահովելու միջոցով Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու ճանապարհը»,-ասված է հայտարարության մեջ: